Հերմինե․
Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխատում է միկրոյով, և մատակարարում է ձուկ, կարո՞ղ է արդյոք հաշիվ դուրս գրել այն կազմակերպությանը, ում ապրանք է մատակարարել։ Նշեմ, տվյալ ԱՁ-ն ասել է միայն կարող են քարտային հաշվեհամարին գումար փոխանցել։ Արդյո՞ք դա խնդիր չի առաջացնի ապրանքները ձեռք բերող կազմակերպության համար։
այո միկրոյով գործողները ևս պետք է հաշիվ դուրսգրեն այն կազմակերպությանը, ում ապրանք է մատակարարել։ հաշվի առեք որ ձեր գրած հաշիվը եթե դիմացի կողմը ԱԱՀ-վճարող է ծախս չի կարող ճանաչել,
եթե փոխանցումը ԱՁ-բիզնես քարտին՝ քարտային հաշվեհամարին է փոխանցվելու, դա նորմալ է, անկանխիկ կհամարվի,
Բարև ձեզ շրջ․ հարկով աշխատող խանութը կարող է չէ՞ միկրոյից ստացած հաշիվը (արտադրանք է) նվազեցնել
կարող է
Շնորհակալ եմ
Մի հարց էլ եթե 2024թ-ի 3-րդ և 4-րդ եռամսյակի շրջ հարկը ճշգրտեմ հնարավո՞ր է ստուգում բացեն։ Հաշիվներ կան որ չեմ ներառել նվազեցման մեջ կամ հնարավոր է այդ հաշիվները 2025թ-ի 1-ին եռամսյակի մեջ ներառեմ
եթե դա համապատասխանելու է 2024-ի օրենսդրական դրույթներին ,կարող եք, դա հաշվի առեք , նվազեցման կարգերը տարբերվում են 2024-ը 2025-ից
Միկրոյով աշխատող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվելու դեպքում չեն կարող հաշիվ դուրս գրել: Նայեք ՀՕ-ի 267 հոդվածի 5-րդ կետի 10 ենթակետը:
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։ԱՁ-ն, որն աշխատում է միկրոյով և իրականացնում է առևտուր, ոչ միայն չի կարող հաշիվ դուրս գրել կազմակերպությանը, այլև չի կարող ապրանք մատակարարել՝ հակառակ դեպքում դուրս կգա միկրոյի հարկման դաշտից։
Հարգելի Հերմինե եթե Ձեր ԱՁ -ն համարվում է ձուկ արտադրող ՝ կարող է հաշիվ դուրս գրել իսկ եթե առևտուր արող է(առնող-ծախող ) չի կարող հաշիվ դուրս :