Միկրոձեռնարկատեր ԱՁ անելիքներ

Արմեն․

Հարգելի հաշվապահներ, 2021թ․ ավարտվելու հետ կապված ի՞նչ անելիքներ ունի միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող Ա/Ձ-ն․

1․ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել
2․ Ի՞նչ հարկեր և վճարներ պետք է վճարել
3․ Մինչև ե՞րբ պետք է ներկայացնել 2022թ․-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու դիմումը

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

1․ 256. Հաշվետվություն՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ մինչև 01․02․2022թ․
2․ Դրոշմանիշային վճար մինչև 20․04․2022թ․
3․257. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն մինչև 20․02․2022թ․

Tigran

1․ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել՝ տարեկան իրացման շրջանառության մասին հաշվետվությունը
2․ Ի՞նչ հարկեր և վճարներ պետք է վճարել՝ եթե աշխատողներ կան, դրանց աշխատավարձից պահումները դեկտեմբեր ամսվա հաշվով մինչև 20․01, ԱՁ դրոշմանիշային վճարը՝ ելնելով տարեկան շրջանառությունից, ոչ պակաս 18 000
3․ Մինչև ե՞րբ պետք է ներկայացնել 2022թ․-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու դիմումը՝ մինչև 20․02․2022թ.

Վիկա

1. Պետք է մինչև փետրվարի 1-ը ներկայացնեք տարեկան հաշվետվություն իրացման շրջանառության վերաբերյալ 256 ձևը:
2. Մինչև փետրվարի 20-ը տաք միկրոյի հայտարարություն 257 ձևը:
3. Մինչև ապրիլի 20-ը վճարեք 18 000:

Եվ եթե ունեք աշխատող՝ եկամտային հարկի հաշվարկ ամեն ամսի մինչև 20-ը, 189 ձև։

Հրանուշ

Եթե վարսավիրական ծառայությունով է զբաղվում ա/ձ նոր աշխատող պետք է գրանցի, աշխատավրաձը գործարքային է, ինչպե՞ս է դա արվում:

Tigran

Գործարքային աշխատավարձ ձևակերպելու դեպքում պետք է հաշվի առնեք օրենքով սահմանված նվազագույն վարձատրության չափերը, վարեք հաշվառում ու ըստ այդ տվյալների որպես աշխատավարձ գրեք եկամտայինի հաշվարկում: Սակայն գրանցման հայտում պետք է նաև նշել, թե այդ աշխատանքը կատարվելու է 8 ժամով, թե պակաս ժամանակով:

Արմեն

Շնորհակալություն բոլորին։

Artur Ananyan

Նախորդ գրառումներին ավելացնեմ նաև դրոշմանիշային վճարի դրույքաչափերը ԱՁ-ի համար համաձայն “Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին” ՀՀ օրենքի

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.

Մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 18 000 դրամ

2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 24 000 դրամ

6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 48 000 դրամ

12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 120 000 դրամ

Անահիտ

Բարև ձեզ, իսկ հաշվարկման բազան ո՞րն է։

Tigran

օրենքում գրված է

Karine

Միկրոձեռնարկատերը մինչև 01.02.2022թ. պետք է հանձնի հաշվետվություն իրացման շրջանառության վերավերյալ ձև 256։
Մինչև 20.02.22 թ.պետք է ներկայացնեք հայտարարություն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ Ձև 257։
20.04.22թ. Դրոշմանիշային վճար կախված շրջանառությունից։

Անի

Իսկ դրոշմանիշային վճարինը 240-ը, թե՞ 244: