Կարո՞ղ է շրջհարկով ԱՁ-ն միասնական հաշվին փոխանցել միանգամից 30 000 դրամ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների համար: Թե՞ պետք է ամեն ամիս առաձին վճարի:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Կարո՞ղ է շրջհարկով ԱՁ-ն միասնական հաշվին փոխանցել միանգամից 30 000 դրամ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների համար: Թե՞ պետք է ամեն ամիս առաձին վճարի:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Շրջհարկը վճարվում է եռամսյակի հաշվով, մեկ գումարով, իսկ ո՞նց որոշեցիք, որ այդքան է կազմելու վճարելիքը: Սպասեք հոկտեմբերին՝ ճշտված կվճարեք:
Իհարկե, կարող է, ամեն ամիս հարկայինը կմարի պարտավորությունը:
Կարող է:
Միասնական հաշվին վճարումները դա դեռ չի նշանակում հարկային պարտավորությունների մարում, դա ընդամենը կարող է համարվել հարկային պարտավորությունների համար արված կանխավճար, որը կմարվի ապագա հարկային պարտավորություններից համաձայն ներկայացված հաշվետվությունների։
Գումարը կարող եք փախանցել և դա կդիտվի որպես կանխավճար, եռամսյակի վերջում հաշվետվության թվին համապատասխան կամ հավելյալ փոխանցում կանեք, կամ կմնա մնացորդ հաջորդիվ մարելու համար։
Այո, կարող եք փոխանցել միանգամից։ Միասնական հաշվի գումար՝ գումար, որով Օրենսգրքով սահմանված կարգով կարող են մարվել հարկ վճարողի հարկային պարտավորությունները, որը կարող է առաջանալ՝ միասնական հաշվին կատարված վճարումից։
Այո, գումարը կարող եք վճարել միանգամից: Միասնական հաշվում առկա գումարների հաշվին առաջնահերթ մարվում են արտոնագրային հարկի, սոցիալական վճարի, Օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ հարկ վճարողի գործունեության կասեցման փոխարեն հաշվարկված տուգանքի հարկային պարտավորությունները՝ նշված հերթականությամբ: Սույն մասում նշված հարկային պարտավորությունները մարվում են՝ անկախ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների առկայությունից և դրանց առաջացման ժամկետներից: Նշված հարկային պարտավորությունների բացակայության կամ դրանք մարվելուց հետո հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունները մարվում են ըստ ավելի վաղ առաջացած հարկային պարտավորության հերթականության: Ընդ որում, այլ հարկային պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են բոլոր հարկերի, վճարների գումարները, այնուհետև` տույժերի, որից հետո տուգանքների, վնասի հատուցման գումարները, իսկ հարկերի մարումները կատարելիս առաջնահերթորեն մարվում են նույն օրը ներկայացված հարկային հաշվարկներով ձևավորված այն հարկերի գծով պարտավորությունները, որոնց կատարման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետն ավելի շուտ է լրանում:
Այո, իհարկե, կարող եք, բայց նաև հետագայում հաշվի առեք Ձեր հարկային պարտավորությունների առաջացած գումարներ: