Մելինե.
Բարև ձեզ: Կխնդրեի տեղեկություն տալ. եթե ամուսինս արտակարգ դրության պատճառով զրկվել է աշխատանքից, իսկ ես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ, և աշխատավարձս մինիմալ աշխատավարձից փոքր է, արդյո՞ք մեր երկու անչափահաս երեխաները չեն ստանալու միանվագ 100 000 դրամ նպաստը:
Մելինե, սպասեք մինչև 01.04, վերջնական տեսքի բերեն այդ կարգը, նոր վերջնական հստակ կլինի ասել: Նախնական սա է. Նախագծով առաջարկվում է սոցիալական խնդիրների առջև կանգնած և անչափահաս երեխա ունեցող այն ընտանիքների համար, որտեղ երեխայի ծնողները մարտի 13-ից մինչև մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում ազատվել են աշխատանքից, սահմանել միանվագ նպաստի ձևով տրամադրվող աջակցություն: Աջակցությունը տրամադրվելու է նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար: Նվազագույն ամսական աշխատավարձի չափը այս տարի 68 000 դրամ է, իսկ եթե ասեք՝ Ձեր ամուսինը ի՞նչ ոլորտում է աշխատել ու գրանցված աշխատող եղե՞լ է, այդ սուբյեկտը գոնե մասամբ գործու՞մ է, դրանք էլ են հիմա որոշող հանգամանքներ, միգուցե ստանա հարկադիր պարապուրդի գումար կամ այլ ինչ-որ պետական աջակցություն: Միանշանակ ասեմ, որ ՀՀ-ում 2014թ.-ից վերացվել է գործազրկության նպաստ հասկացությունը, և մտադրություն չունեն այն անգամ այս պայմաններում վերականգնելու, ավելին չասեմ, մեկը ես եմ իրենց գրել: Կփոխվեն, այդ հարցին լուծում կլինի, հետևանքները Դուք կանխատեսեք:
Նայեք այս հղումով, աջակցության չափը, այո, 100 000 դրամ է: Սակայն Ձեր դեպքի պայմանները այս որոշման մեջ նախատեսված չեն: Քանի որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մինչև 2020 թվականի մարտի 31-ը պետք է ներկայացնի սահմանված միանվագ նպաստի տրամադրման կարգը, դիմեք իրենց, թող նկատի առնեն, ու կարող է փոփոխություն կատարեն կարգում: Հիմա դեռևս դիմել հնարավոր է կամ փոստով, կամ էլեկտրոնային ստորագրված դիմումով, և մի պայման ևս, այն, որ Ձեր ամուսինը գրանցված աշխատող եղե՞լ է, նաև նշեք/ներկայացրեք, որ Ձեր աշխատավարձը մինիմալ աշխատավարձից փոքր է, եթե 68 000 դրամից փոքր է:
Շնորհակալություն, եթե գիտեք, կասե՞ք՝ «ազատվել աշխատանքից» նշանակում է պայմանագրով ազատվա՞ծ, թե՞ ժամանակավորապես աշխատանքից ազատված: Ամուսինս աշխատում է Առինջ մոլում:
Պայմանագրո՞վ ազատված, թե՞ ժամանակավորապես աշխատանքից ազատված, տարբերությունը այն է, որ պայմանագրով ազատված նշանակում է լրիվ ազատված, իսկ ժամանակավորապես նշանակում է կամ հարկադիր պարապուրդ, կամ այս իրավիճակով պայմանավորված ժամանակավոր ազատված: Կա ևս մեկ միջոցառում, որ նախատեսում են դրամաշնորհ տալ աշխատողների թվից և աշխատավարձի ֆոնդից ելնելով, իհարկե դա վերաբերելու է նրանց, ովքեր գրանցված են եղել, Առինջ մոլի աշխատանքի դադարելը կարելի է որոշումով հիմնավորել, բայց դա արդեն գործատուի անելիքն է: Հիմա խնդիրը այն է, որ դադարը ո՛չ գործատուի մեղքով է, ո՛չ էլ աշխատողի: Եթե գրանցված աշխատող է, լուծումը սա է՝ կամ պետք է հարկադիր պարապուրդ դիտարկի, աշխատողին գրանցումից հանելու հայտ չներկայացնի, ասենք՝ օրականի 2/3-րդ վճարի, կամ դադարի օրերի չափով պակաս վճարի, գործատուն էլ մեղավոր չի: Կարևորը ազատման գրանցման հայտ չներկայացնի հարկային: Արագ հարցերը պարզեք գործատու կողմի հետ, որ Ձեր անելիքը պարզ լինի, ու եթե կարիք կա վաղը դիմում-նամակով գրեք սոցապ նախարարություն, որ նման դեպքերն էլ հաշվի առնեն: Եթե կարիք լինի, էլի գրեք: