Մթերային խանութի հետ կապված

Բելլա.

Ես սկսնակ հաշվապահ եմ, այս տարի սկսել եմ վարել նոր բացված`23.03.2010թ., փոքրիկ մթերային խանութի (Ա/Ձ) հաշվապահությունը: Խանութը ունի միայն 1 աշխատող` տնօրենը: Ես ամեն ամիս ներկայացնում եմ վիճակագրական հաշ.,վճարում սոց.` 5000դր, կատարում ծխախոտի և խմիչքի թույլատվության վճարները և հարկային ներկայացնում եկամտահարկի զրոյական հաշվետվություն`եռամսյակային:Չգիտեմ, ճիշտ եմ արդյոք անում և թե ինչ հաշվետվություններ և վճարներ պետք է կատարեմ հաջորդ տարի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

ԲԵլլա իսկ եկամտահարկի կանխավճար չես վճարում?

Էդիկ

Բարև Ձեզ Բելլա: Նախ Ա/Ձ-ն տնօրեն չի ունենում, իսկ եթե Դուք նկատի ունեք հենց անհատ ձեռնարկատիրոջը, այսինքն բիզնեսի հիմնադրին, ապա նա աշխատող չի համարվում և նրա հետ պայմանագիր չի կնքվում: Չնայած դրան Անհատական հաշվի բացման հայտ պետք է ներկայացնել Սոցիալական ծառայություն 2 ամսվա ընթացքում` սկսած Ա/Ձ-ի գրանցման պահից: Այնուամենայնիվ…
Դուք պետք է պատասխանեք մի քանի հարցերի, որից հետո ես կփորձեմ պատասխանել Ձեր հարցին:
1. արդյո?ք չունեք վարձակալության պայմնագիր ֆիզ. անձի հետ,
2. արդյո?ք ապրանքներ և ծառայություններ ձեռք չեք բերում որևէ Ա/Ձ-ից:
Եթե այս երկու փաստերը բացակայում են, ապա, ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ, դուք կարիք չունեք եկամտահարկի կամ սոց. ապահովագրության եռամսյակային հաշվետվություններ ներկայացնել հարկային տեսչություն:

Ուղղակի կատարեք.
1. եկամտահարկի ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎՃԱՐՆԵՐ յուրաքանչյուր եռամսյակը մեկ` նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 1 տոկոսի չափով,
2. Ա/Ձ-ի սոց. ապ. կանխավճար` յուրաքանչյուր ամսվա համար 5,000դրամ:

Տարեկան մուծումները և հաշվետվությունները գրագետ կազմակերպելու համար դեռ ունեք ժամանակ, կարող եք կարդալ և սովորել:

Ամեն դեպքում կցանկանայի հիշեցնել Ձեզ, որ ավելորդ չէր լինի ճշտել, արդյո?ք Ձեր Անհատ Ձեռնարկատերը չի հանդիսանում որևէ այլ կազմակերպության հիմնադիր: Դա կարող է Ձեր հարկման դաշտում փոփոխություններ առաջացնել:

ՀՈՒՍՈՎ ԵՄ ԿԱՐՈՂԱՑԱ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ:
Հարգանքներով`
Էդիկ Սաիլյան
“ԻԷՆԷՍ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ” ՍՊԸ

Բելլա

Շնորհակալություն Էդիկ,որ փորձում եք օգնել ինձ:Վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ ունենք,բայց երկրորդ հարցին չեմ կարող պատասխանել:

Բելլա

Ոչ եկամտահարկի կանխավճար չեմ վճարում…

Մերի

Բարեվ Բելլա, կխնդրեի ինձ բացատրեք, թե ծխախոտի և խմիչքի թույլտվության համառ ինչ վճարներ եք կատարում, և արդյոք որևէ տեղ ներկյացնում եք, ես էլ ունեմ Ա/Ձ, այդ թույլթվության համար մենք միանգամից վճարել ենք և ես ոչ մի հաշվետվության մեջ դա չեմ ներառել: Շնորհակալություն