Մեքենայի վաճառք

Արսեն․

Բարև Ձեզ։ Որքանով որ պարզեցի՝ մեքենա վաճառելիս ձեռք բերումից 365 օր առաջ և հետո եկամտային հարկի վճարման կարգը չի գործում, պետք է առաջնորդվել ՀՕ 150 հոդվածի 9-րդ կետով՝ այսինքն 10 տոկոս եկամտային հարկ և գործում է դրամարկղային մեթոդը՝ այսինքն եթե վճարվում է մաս մաս, եկամտային հարկը նույնպես վճարվում է մասերով։ Այսպե՞ս է արդյոք, և մյուս հարցը, եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից գնել է մեքենա և առք ու վաճառքի պայմանագրում նշված է մեքենայի արժեքը պայմանական 1 մլն դրամ, ապա վաճառողին վճարվում է 909 000 դրամ, իսկ եկամտային հարկը կազմում է 91 000, թե՞ պետք է վճարվի 1 մլն, իսկ հարկը 100 000։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

պետք է նշեք եկամտային հարկը գնի մեջ ներառվում է կամ ոչ.

Արսեն

Շնորհակալություն, հարց է առաջանում, թե որն է մեքենայի ինքնարժեքը ( + եկամտային հարկ, թե ոչ), եթե ոչ ապա դա ինչպես պետք է ձևակերպել՝ որպես չփոխհատուցվող հարկ կամ այլ կերպ։

Tigran

այո եկամտային հարկը չփոխհատուցվող հարկ է, մեքենայի ինքնարժեքը առանց եկամտային հարկ, ու այլ ծախսեր վաճառքի հետ կապված,