Մեքենայի ձեռքբերում

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ ՍՊԸ-ն գործում է շրջհարկով, ՍՊԸ-ի անունից ապրիլ ամսում մեքենա են ձեռք բերել 4 միլիոնի։ Հարկայինից ծանուցում են ստանում, որ ապրիլ ամսվա եկամտային հաշվետվության մեջ ցույց չենք տվել։ Ճշտում տվեցի և 4 միլիոնը ցույց տվեցի, նշեմ, որ մեքենան վարկով են ձեռք բերել։ 10% պետք է մուծե՞նք։ Եթե այո, կա՞ արդյոք ժամկետ, և խնդրում եմ կասե՞ք՝ ի՞նչ այլ հաշվետվություններ և պարտավորություններ ունի ՍՊԸ-ն։ Արվեստի բնագավառ է։ Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

եթե մեքենան ֆիզ.անձից եք գնել, այո 10% պետք է եկամտային մուծեք, նաև 2025-ին ներկայացնեք 165 ձևով ներկայացնեք թե ում եք այդ եկամուտները վճարել, ։ 

Գայանե

Շնորհակալ եմ շատ, իսկ նշանակություն ունի՞, որ մեքենան վարկով է գնվել։

Tigran

ոչ նշանակություն չունի,որ մեքենան վարկով է գնվել

Գայանե

Հարգելի Տիգրան ուղղակի մեքենան ձեռք է բերվել վարկով, և գործունեությունը արվեստի բնագավառ է․․․նկատի ունեմ արտադրություն կամ առևտուր չի որ ծախս ճանաչվի։ Չկա ՞տարբերակ, պարտադիր հարկման ենթակա գումա՞ր է։

Tigran

դա եկամտային հարկի հարցն է, որը վերաբերում է ֆիզ.անձանցից մեքենա գնելուն, հարցում չեք գրել որ ֆիզ.անձից է գնվել, եկամտային հարկից հասկացվեց որ դա ֆիզ.անձից գնում է. արվեստի գործնեությունը կապ չունի, ԱԱՀ էլ լինեիք էլի դա պետք է վճարեիք ֆիզ.անձից գնման դեպքում,

Գայանե

Այո, կա վճարման ժամկետ։ Ձեր նշված դեպքում վճարման ժամկետը 20․05․2024թ-նն էր։ Նայեք ՊԵԿ-ի Ձեր էջի <<հարկային պարտավորություններ>> բաժինը՝ այնտեղ պետք է որ պարտքը և վճարման ուշացման տույժերը երևան։ Այլ հաշվետվությունը մինչև 2025թ․ մարտի 1-ը ձև 165-ի ներկայացումն է։

Գայանե

Շնորհակալ եմ շատ, իսկ նշանակություն ունի՞, որ մեքենան վարկով է գնվել։

Գայանե

Հարգելի Գայանե, ուղղակի մեքենան ձեռք է բերվել վարկով, և գործունեությունը արվեստի բնագավառ է․․․նկատի ունեմ արտադրություն կամ առևտուր չի որ ծախս ճանաչվի։ Չկա ՞տարբերակ, պարտադիր հարկման ենթակա գումա՞ր է։

Արմեն

Բարև Ձեզ: Վարկը նշանակություն չունի: Եթե գումարն ամբողջությամբ վճարել եք ապա վճարման ամսվա համար եկամտային հարկի հաշվարկ եք ներկայացնում և վճարում 10 տոկոս հարկը: Եթե գումարը մասամբ է վճարված ապա հարկը վճարվում է այդ մասի 10 տոկոսի չափով: Հո կանխիկ չեք վճարել?