Լուսինե․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել տվյալ հարցում: Հունիս ամսին կազմակերպությունը, որն աշխատում է շրջանառության հարկով, և հիմնական գործունեությունը արտադրությունն է, ֆիզ․ անձից գնել է ավտոմեքենա։ Եկամտային հարկի հաշվարկի մեջ ներառել եմ, իսկ արդյո՞ք շրջանառության հարկի 3-րդ եռամսյակի հաշվետվության մեջ նույնպես պետք է ցույց տալ։
շրջանառության հարկի 3-րդ թե 4-րդ եռամսյակի հաշվետվության մասին է, արտադրական գործունեության հաշվով մեքենային գնումը շրջհարկի հետ կապ չունի,
Տիգրան ջան, շնորհակալ եմ պատասխանի համար, նույն ձև էլ մեքենայի գնումը արդեն իրավաբանական անձից, կապ չու՞նի շրջհարկի հետ։
այո կապ չունի շրջհարկի հետ,ֆիզ.անձից գնումը կապ ունի եկամտային հարկի հետ,
Միայն անհրաժեշտ է ներառել եկամտային հարկի հաշվարկի մեջ։