Accountant.am

Alla.

Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ հուշեք, եթե նախկինում մեկ ամսվան բաժին ընկնող արձակուրդի օրերը որոշելիս կիրառվում էր 2,33 գործակիցը, կարո՞ղ ենք այժմ նույն տրամաբանությամբ կիրառել 1,67 գործակից /20օր:12ամիս/, թե պարզապես հաշվեմ 2 օր`յուրաքանչյուր ամսվան: Շնորհակալություն:

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
hasonic

Կարծում եմ պետք է կիրառվի 1,67 գործակիցը, այլապես կստացվի մեկ տարվա համար ոչ թե 20, այլ 24 օր:

Դավիթ Ասատրյան

Չի կարելի օրինակ փետրվարը և օգոստոսը հաշվել 1.67-ով: Ավելի ճիշտ կլինի ստանալ յուրաքանչյուր ամսվա գործակիցը `
Հունվար 1.70
Փետրվար 1.54
Մարտ 1.70
Ապրիլ 1.64
Մայիս 1.70
Հունիս 1.64
Հուլիս 1.70
Օգոստոս 1.70
Սեպտեմբեր 1.64
Հոկտեմբեր 1.70
Նոյեմբեր 1.64
Դեկտեմբեր 1.70

Արթուր

Հարգելի Դավիթ,
Խնդրում եմ գրեք, թե ինչպես եք ստացել այս գործակիցները և թե ինչպես պետք է կատարվի վերջնահաշվարկ: Օրինակ, աշխատողը ազատվում է 24.09.2010-ին և նա ընդունվել է աշխատանքի 12.04.2010թ., իսկ աշխատավարձը կազմում է 45000 դր.: