Մարքեթինգային ծառայությունների մատուցում

Կարեն․

Ողջույն,
մատուցում եմ մարքեթինգային ծառայություններ ԱՄՆ-ում գրանցված և գործող ընկերությանը։
Հարց 1 – արդյո՞ք օրենքին հակասում է աշխատելը առանց որևէ ընկերություն գրանցելու։
Հարց 2 – Եթե ցանկանում եմ օգտվել եկամտային հարկի վերադարձից, չեմ կարո՞ղ գրանցվել որպես ԱՁ, անհրաժեշտ է ունենալ ՍՊԸ և համարվել վարձու աշխատո՞ղ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
16 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Karine

Այո, օրենքին հակասում է առանց գրանցման գործունեություն ծավալել։

Կարեն

Իսկ ո՞ր օրենքին է հակասում և ո՞ր օրենքով է այս դաշտը կարգավորվում։

Ալլա

Հարկային օրենսգրքով է կարգավորվում։
Հարկային օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հարկերի (այսուհետ՝ հարկեր) և Օրենսգրքով նախատեսված վճարների (այսուհետ՝ վճարներ) հետ կապված հարաբերությունները (այսուհետ՝ հարկային հարաբերություններ), սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները, հարկի և վճարի հասկացությունները, տեսակները, հարկ վճարողների շրջանակը, հարկի դրույքաչափերը, հարկի հաշվարկման, վճարման, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները:

Tigran

Հարց 1 – արդյո՞ք օրենքին հակասում է աշխատելը առանց որևէ ընկերություն գրանցելու։ Եթե աշխատում եք քաղիրավական կամ ծառայությունների մատուցման պայմանագրով, դա օրինական է ձևն է:Սակայն այդ դեպքում պետք է հաշվառվեք որպես ֆիզ.անձ հարկատու, իսկ ձեզ վճարվող գումարից պհում 30 տոկոս չեն կատարում. եթե պայմանագիր ունեք:
Հարց 2 – Եթե ցանկանում եմ օգտվել եկամտային հարկի վերադարձից, չեմ կարո՞ղ գրանցվել որպես ԱՁ, անհրաժեշտ է ունենալ ՍՊԸ և համարվել վարձու աշխատո՞ղ։
եկամտային հարկի վերադարձից օգտվելու համար պետք է լինել վարձու աշխատող:

Կարեն

Շնորհակալ եմ Տիգրան։
Այսինքն՝ կարող եմ կնքել քաղիրավական կամ ծառայությունների մատուցման պայմանագիր օտարեկրացու հետ, գրանցվեմ ֆիզ.անձ հարկատու տեղական հարկային մարմնում, և ոչ մի պահում չի՞ լինելու ինձ փոխանցվող գումարներից։

Tigran

Փոխանցվող գումարներից հնարավոր է պահեն 30տոկոսը գումարի, քանի որ ՀՀ-ԱՄՆ կրկնակի հարկման բացառող համաձայնագիր չկա, ինչի պատճառով տուժում է հատկապես ՏՏ ոլորտը։

Կարեն

Բայց այդ պահումները չեն փոխհատուցի իմ վճարած տոկոսագումարները, քանի որ այս դեպքում վարձու աշխատող չեմ համարվելու՞

Tigran

Ոչ, եթե չեն պահի ավելի լավ ձեր համար, այդ մասին կտեղեկացնեն ձեզ։

Կարեն

Իսկ ՊԵԿը կարող է ինչ-որ կերպ ստուգել ստացվող փոխանցումները և նշանակաել տույժ/տուգանք նախկին ստացված գումարների համար։

Tigran

Եթե հարկ վճարող հաշվառված չեք, չեն հետաքրքրվի, բանկային գաղտնիքի համար դատարանի որոշում է պետք իրենց:Ձեզնից կարող են պահանջել ներկայացնել բանկային քաղվածքները որպեսզի համոզվեն որ հարկերի հաշվարկումն ու վճարումները ճիշտ եք կատարում:

Կարեն

Իսկ ինչից կախված կլինի ինձանից կպահեն թե՞ ոչ։

Tigran

Եթե որպես գործընկեր սուբյեկտ համարեն։

Գայանե

Հարգելի Տիգրան, կպարզաբանեք ՏՏ ոլորտի ՀՀ-ԱՄՆ գործարքների ի՞նչ տուժելու մասին է գնում խոսքը։ Ինչ-որ մի բան կարծես այն չեմ պատկերացնում։ Օրինակ՝ եթե ա/ձ եմ, աշխատում եմ շրջհարկով, գործունեությունս ՏՏ ոլորտ է, պայմանագրով ծառայություն եմ մատուցում ԱՄՆ, ապա շրջհարկի հարկման դրույքաչափը կարո՞ղ է 5 տոկոսից տարբերվի։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։

Tigran

Գայանե, այդ խնդիրը այս մեկ շաբաթում պարզվեց, քանի որ սկսեցի ռուսների հետ գործ ունենալ ու իրենց շնորհիվ այդ խնդիրը բացահայտվեց: Այսքան տարի 2001-ից սկսած ճոռոմաբանել են ՏՏ ոլորտի առաջնահերթության մասին, սակայն կրկնակի հարկումը բացառող մի համաձայնագիրն ինչ է ԱՄՆ-ի հետ չեն ստորագրել: Այն հնարավորություն է տալիս ռոյալթիների գծով ամերիկյան սուբյեկտի կողմից վճարվող գումարից պահել կա՛մ 0 տոկոս, կա՛մ մաքսիմում ասենք 10 տոկոս ըստ համաձայնությունների: Ու այս տարի նշում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների 30-ամյակը, այն էլ այս արևմտամետները կամ այնտեղից նշանակավածները: Չունենք համաձայնագիր նույն Իսրայելի հետ, ամեն ինչը հաշվի առած եմ ասում: Այդ երկրի հետ էլ են գործեր կատարում:
Դրա պատճառով, օրինակ՝ ինչ որ կանադական գործընկեր սուբյեկտ պատվերը տալիս է մերոնց, աշխատանքի իրականացումն ապահովում ու մեջն էլ օգտվում, մերոնք էլ դրան համաձայն են, իսկ Կանադան ԱՄՆ-ի հետ այդ համաձայնագիրն ունի ու պահման չափն էլ 0 է: Այս ինֆոն նայել եմ ԱՄՆ հարկայինի կայքում ու բացահայտել: Հիմա այսքան տարի մեր երկիրը չի օգտվում ուղիղ կերպով աշխատելու հնարավորությունից, ու դրանք բավականին գումարներ են: Անգամ ՌԴ-ն այդ պայմանագիրը ունի: Ձեր գրած շրջհարկի հարկման դրույքաչափը 5 տոկոսից չի տարբերվի, անգամ չեք էլ իմանա, որ ուղիղ աշխատելու դեպքում ՀՀ մուտք է լինում աշխատանքի վճար-30 տոկոս, նոր այդ ստացված գումարից էլ վճարվում է շրջհարկը: Ահա թե ինչու են անուղղակի եղանակով աշխատում, հնարավոր է պատճառն էլ չգիտեն ոմանք: Ես սա համառոտ եմ գրում:
Հերիք չի այդ ոլորտի շահութահարկի ու եկամտայինի արտոնություններն են այս տարի ավարտվում ու դեռ պարզ չի կերկարացվեն, թե ոչ: Այսինքն՝ հարվածը համ ներսի կողմից է, համ արտաքինից, իսկ դրանք ոլորտի զարգացման ու մրցունակության վրա էական ազդում են: Այսինքն՝ իշխանության անգործությունների պատճառով ոլորտը տուժում է, ներկա ու նախկին արդեն կարևոր չէ, սա ընդունեք արդեն երկրի զարգացմանը իրենց կողմից ունեցած ու առկա մոտեցում, ընդ որում, երբ դա արտահանում է ու բավականին գումարների ներհոսք կարող են ապահովել:

Sona

Անկեղծ ասած լավ չհասկացա…Այսինքն՝ եթե կազմակերպությունը ԱԱՀ-ով է աշխատում և ՏՏ ոլորտ է՝ ազատված է չէ՞ շահութահարկից, ԱԱՀ, իսկ եկամտայինը 10%։ Մուտք եկած գումարից հարկ է առաջանու՞մ։

Tigran

Մի քիչ լավ չեք հասկացել, Եթե կազմակերպությունը ԱԱՀ ով է աշխատում և ՏՏ ոլորտ է ազատված չէ շահութահարկից, ԱԱՀ-ն դրսի հետ գործարքի դեպքում 0 է դառնում,իսկ Եկամտայինը 10% եթե արտոնագիր ունի,Մուտք եկած գումարից հարկ է առաջանում, այո ԱՄՆ-ի դեպքում,իրենք օրենք ունեն դրա հետ կապված իսկ մենք ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկման համաձայնագիր չունենք: Այս որոշումն են մեր մոտ մյուս կողմից ընդունել հիմա էլ որը հեչ խթանող չէ՝ 24 Մարտի 2022, 399 – Լ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն, դրա արդյունքում մի քանի խոշոր կազմակերպություններ են օգտվելու, իսկ այդ ոլորտի մարդկանց աշխատաոճը տարբերվում է ու ձեռք չի տա որ հավաքվեն մի տեղ 50 հոգով ու կարճաժամկետ ոչ էական արտոնության համար: