Սյուզի․
Բարև Ձեզ: Մարզում ալկոհոլային խմիչքների մանրածախ վաճառքով զբաղվող ԱՁ-ն կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել: Եվ բացի տարեկան շրջանառության վերաբերյալ հաշվետվությունից ի՞նչ հաշվետվության ձևեր պետք է լրացնի աշխատողի բացակայության դեպքում։
կարող է եթե չկա փոխկապակցվածության հարց,նաև չի իրականացվելու առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում,
Ոչ, առևտրի իրականացման վայրում չէ: Շնորհակալ եմ:
Այո,կարող եք, եթե բավարարում եք միկրոյի պայմաններին։
Այո կարող եք, բայց ուշադիր եղեք տնտեսավարող սուբյեկտներին չվաճառեք: Բացի տարեկան շրջանառության վերաբերյալ հաշվետվությունից տարեսկզբի դիմումն է միկրոյով աշխատելու վերաբերյալ:
Շնորհակալ եմ, Արմեն ջան: