Լիլիթ․
Բարև Ձեզ: Ընկերությունը հունվար ամսին ներմուծել է թեթև մարդատար մեքենա, որի invoice+տրանսպորտը (ինքնարժեք) էականորեն փոքր է մաքսային արժեքից: ԱԱՀ-ն (մաքսային արժեք+20%) միացրել ենք ինքնարժեքին և մուտքագրել ՀՄ: Հոկտեմբերին մեքենան վաճառվել է: Ինչպե՞ս ձևակերպենք և առանձնացնենք ԱԱՀ-ն։
Հարգելի Լիլիթ, եթե դուք աշխատում եք շրջ. հարկի դաշտում, ապա ԱԱՀ առանձնացում չեք կարրող իրականացնել, քանի որ արդեն ներառել եք ինքնարժեքի մեջ: Իսկ շահութահարկի դաշտում աշխատելիս ներկայցնում եք ԱԱՀ հաշվետվություն։
ՀՕ հ. 73
8. Եթե ոչ իրացման նպատակով ձեռք բերված կամ ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի գումարները, Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն, նվազեցվել են հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից, ապա տվյալ ավտոմեքենայի հետագա օտարման դեպքում նախկինում չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարներն ավելացվում են ավտոմեքենայի օտարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին՝ տվյալ ավտոմեքենայի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ ավտոմեքենայի օտարումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է:
Սույն մասով սահմանված դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ԱԱՀ-ի գումարների ավելացումը կատարվում է, եթե ավտոմեքենայի օտարման պահին օտարողը, Օրենսգրքի համաձայն, համարվում է ԱԱՀ վճարող՝ անկախ ավտոմեքենայի ձեռքբերման և (կամ) ներմուծման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից:
Հարցս նրանում է, որ մեքենայի մաքսային արժեքը բավականին բարձր է ինվոյսային արժեքից, հետևաբար ներմուծման ԱԱՀ-ն բարձր է լինում իմ ՀՄ-ի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոսից: Որի արդյունքում վաճառքի ժամանակ ԱԱՀ-ի ավելացումը ավելի քիչ է լինում քան հունվար ամսին ԱԱՀ-ի պակասեցումը: Ինչպե՞ս վարվել այս դեպքում։ Արդյո՞ք կազմակերպությունը վնաս է ունենում։
այո, բա մաշվածք չեք հաշվարկել հունվար-վաճառքի ամիս ամիսների համար,