Մատնահարդարման ծառայություններ մատուցող Ա/Ձ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Բարև Ձեզ։

Մատնահարդարման սալոնը կարո՞ղ է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկման ռեժիմով, եթե անձը գրանցվում է որպես ԱՁ:
Այսինքն՝ տարեկան պետք է վճարվի 12 000 դրամ, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատողի համար 5 000 դրամ եկամտային հարկ և 5 000 սոց․ վճար ամսական։
Եվ ևս մեկ հարց, եթե բացի մատնահարդաման ծառայություններից, իրականացվելու են նաև վճարովի ուսուցման և վերապատրաստման աշխատանքներ, ինչպես նաև տրվելու են սերտիֆիկատներ, տվյալ պարագայում որևէ այլ հարկ պե՞տք է վճարվի արդյոք։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

1. Այո, կարող եք միկրոյի դաշտում աշխատել` 12 000 տարեկան դրոշմանիշային վճար ԱՁ-ի համար և ամեն աշխատողի համար 5 000 եկ. հարկ, սոց. վճար 2.5 տոկոս, 1 000 դրոշմանիշային:
2. Նշեք վճարովի ուսուցման և վերապատրաստման ի՞նչ աշխատանքներ եք իրականացնելու, որպեսզի հարցին ճիշտ փորձենք պատասխանել:

Ani1997

Մատնահարդարի դառնալու համար ուսուցման ծրագիր օրինակ, կամ արդեն մասնագիտությամբ մատնահարդարների վերապատրաստում։

Tigran

Այո, մատնահարդարման սրահը կարող է հարկվել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգով: Ա/Ձ գրանցման համար պետք է վճարվի 3 000 դրամ, ունենաք կամ որևէ մեկի միջոցով էլեկտրոնային ակտիվ ստորագրություն, տարեկան պետք է վճարվի 12 000 դրամ դրոշմանիշային վճար, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատողի համար ամսական 5 000 դրամ եկամտային հարկ, աշխատավարձից 2,5 տոկոսի չափով սոց․ վճար ու 1 000 դրամ դրոշմանիշային վճար։ ՀԴՄ պետք է ունենաք: Վճարովի ուսուցման և վերապատրաստման աշխատանքները դա արդեն մասնագիտական կրթության իրականացման գործունեություն է, որը տարբերվում է սկզբնական նշվածից ու կհամարվի որպես երկրորդ գործունեություն։ Շրջհարկի համակարգում գործելու դեպքում այն խնդիր չէր դիտվի:

Ani1997

1 000 դրամ դրոշմանիշային վճարը և տարեկան 12 000 դրոշմանիշային վճարը նու՞յնն վճարն է, թե՞ առանձին տարին 12 000 պետք է վճարվի, դրանից բացի էլ ամիսը 5 000 + 2,5 տոկոս սոց. վճար + 1 000 դրամ։

Anushik

Այո, կարող եք հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Պետք է որպես ԱՁ հաշվառման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով 257. հաշվետվաձևատեսակը և մինչև 24 միլիոն դրամ իրացման շրջանառությունը տարեկան վճարել միայն 12 000 դրամ դրոշմանիշային վճար: Մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնեք հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:
Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական 5 000 դրամի չափով եկամտային հարկի, 2.5% սոցիալական վճարի (կատարող հանդիսանալու պարագայում), 1 000 դրամ դրոշմանիշային վճարի գումարները հաշվարկվում և պետական բյուջե են վճարվում մինչև եկամուտների վճարման (հաշվարկման) ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Ani1997

Մերսի շատ սպառիչ պատասխանի համար։

Ալլա

Ուսուցման և վերապատրաստման աշխատանքները ևս կարող եք իրականացնել միկրոյի տակ:

Ani1997

Դրանցից ստացված եկամուտը լրացուցիչ հարկման ենթակա չէ՞։ Եվ տեղյակ եք, նման ուսուցման և վերապատրաստման դասընթաց իրականացնելու համար ի՞նչ որ լիցենզիա պետք է։

Իննա

Այո, կարող եք գործել միկրոյի դաշտում, գրանցված աշխատողների մասով սոց. վճարը 2․5 տոկոս է:

Ani1997

Մերսի շատ պատասխանելու համար։

karine

Մատնահարդարմամբ կամ մատնահարդարման ուսուցում ու վերապատրաստում իրականացնող Ա/Ձ-ն կարող է գործել միկրոյի դաշտում։ Դուք տարեկան կվճարեք 12 000 դրամ դրոշմանիշային վճար և յուրաքանչյուր վարձու աշխատողի համար 5 000 դրամ եկամտային հարկ, 2,5% սոց․ վճար և 1 000 դրամ դրոշմանիշային։ Պարտադիր պետք է ունենաք ՀԴՄ։ Ուսուցման գումարները նույնպես ավելանում են ձեր շրջանառությանը։