Մատակարարման ամսաթվի նշում հաշվի մեջ

Բարև Ձեզ, շտապ է, խնդրում եմ պատասխանել։ Եթե վերապատրաստման դասընթացը ավարտվել է 01.06.20թ-ին, կարո՞ղ եմ արդյոք այսօր դուրս գրել հաշիվները՝ մատակարարման օրը նշելով 01.06.20թ.։

Եվս մեկ հարց՝ ֆիզ անձին հաշիվ դուրս գրելիս պարտադի՞ր է արդյոք նշել բնակության հասցեն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, կարող եք, եթե հատկապես շրջ. հարկ վճարող եք, ֆիզ. անձի բնակության հասցեն պետք է նշել:

Anushik

ՀՀ ՀՕ, հոդված 55, մաս 4. Հաշիվ վավերագրում պարտադիր ներառվում են ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը:
Ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված Օրենսգրքի 40-րդ հոդվածով սահմանված՝ ծառայության մատուցման պահին: Խնդիր չկա, կարող եք դուրս գրել հաշիվը 01.06.2020թ.-ով, եթե ծառայության մատուցումը ավարտվում է այդ ամսաթվին: