Լիլի.
ՍՊԸ-ի մասնակիցներից մեկը, ով ունի 60% բաժնեմաս, վաճառում է իր բաժնեմասը մյուս մասնակից իրավաբանական անձին: Խնդրում եմ ինձ ասել` հնարավո՞ր է արդյոք բաժնեմասը վաճառել ցանկացած գնով` կնքելով առուվաճառքի պայմանագիր: Տվյալ դեպքում իրավաբանական և հարկային ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ: Հնարավո՞ր է արդյոք նվիրատվության պայմանագրով բաժնեմասը տալ մյուս մասնակցին:
Շնորհակալություն:
ՍՊԸ-ն ընդհանրապես կապ չունի նրա հետ, թե իր հիմնադիրները միմյանց հետ ինչ գործարքներ են կնքում` նա առանձին իրավաբանական անձ է: Ուստի ոչ մի հարկ էլ չի առաջանա: Հնարավոր է նաև մասնակիցը իր բաժնեմասը նվիրի ում ուզում է` այդ թվում նաև մյուս մասնակցին: