Բարև Ձեզ: Ինձ հետաքրքիր էմասնագիտական որակավորման կամ բարձր կարգի համար կա՞ հաստատված հավելավճարի չափ, օրինակ զոդողի կամ էլեկտրիկի համար: Եթե կա, ո՞ր իրավական ակտով է կարգավորվում: Կանխավ շնորհակալություն:
ԱՕ հ.183 Օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում:
2. Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում նրա տարիֆային աշխատավարձի ոչ պակաս, քան 30 տոկոսի չափով, իսկ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքները կատարելու համար` ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված ցանկերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ 1698 որոշում: Կարևոր է տվյալ դեպքում գործունեության բնագավառը:
Համաձայն ընկերության կանոնադրության յուրաքանչյուր կազմակերպություն ինքն է որոշում հաստիքացուցակը: Իհարկե` ելնելով որակավորման կարգից բարձր որակավորում ունեցող բանվորը ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանա, բայց քանի որ հիմնականում այդպիսի կազմակերպությունները մասնավոր են, ապա կազմակերպության ղեկավարությունը ինքն է որոշում` ում որքան վճարի: