Արմեն. Հարգելի գործընկերներ, ինչպե՞ս է կատարվում հաշվառումը մանրածախ առևտրում: Խնդրում եմ մանրամասնել “առևտրային հավելագնի մեթոդը”, ներկայացնել ձևակերպումները: Կիսվել՝ Նման նյութեր՝ Խանութը զբաղվում է մանրածախ առևտրով Կազմել մանրածախ առևտրում ապրանքների շարժի գործառնությունների ձևակերպումները Հաշվել ապրանքների ինքնարժեքը Ֆինանսական վարձակալության հաշվառումը վարձատուի մոտ Ո՞ր ծրագիրն է ավելի հարմար մանրածախ առևտրի դեպքում
Հարգելի Արմեն, օրինակ, կազմակերպությունը ձեռք է բերել 100 000 ապրանք + 20 000 ԱԱՀ: Ապրանքները պետք է վաճառվեն 156 000 դրամ վաճառքի գնով:
Դտ 216 156 000
Կտ 2171 30 000
Կտ 2172 26 000
Կտ 521 100 000
Դտ 261 20 000
Կտ 521 20 000
Իրացված ապրանքի դիմաց դրամարկղ մուտք է եղել 156 000, այդ թվում 26 000:
Դտ 251 156 000
Կտ 611 130 000
Կտ 5243 26 000
Վաճառված ապրանքների արժեքի դուրսգրումը ճանաչվում է ծախս`
Դտ 711 156 000
Կտ 216 156 000
Եվ կիրառվում է ճշտանցման եղանակը`
Դտ 711 (30 000)
Կտ 2171 (30 000)
Դտ 711 (26 000)
Կտ 2172 (26 000)