Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ մանկավարժը կարո՞ղ է ամենամյա արձակուրդ գնալ ոչ թե սովորողների ամառային արձակուրդների ժամանակ, այլ մյուս ամիսներին։ Կարո՞ղ է չվճարվող արձակուրդից անմիջապես հետո գնալ ամենամյա արձակուրդ։ Շնորհակալություն։
Դա արդեն գործատուի հետ համաձայնեցման հարց է, Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում կողմերի համաձայնությամբ: կամ Հիվանդին կամ հաշմանդամին տանը խնամող աշխատողին, ինչպես նաև քրոնիկ հիվանդությամբ տառապող այն աշխատողին, որի հիվանդության սրացումը կախված է մթնոլորտային պայմաններից, բժշկական եզրակացության հիման վրա ամենամյա արձակուրդը տրամադրվում է իրենց նախընտրած ժամանակ:
Դա արդեն գործատուի հետ համաձայնեցման հարց է,
Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ
ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում
կողմերի համաձայնությամբ: կամՀիվանդին կամ հաշմանդամին տանը խնամող աշխատողին, ինչպես նաև քրոնիկ հիվանդությամբ տառապող այն աշխատողին, որի հիվանդության սրացումը կախված է մթնոլորտային պայմաններից, բժշկական եզրակացության հիման վրա ամենամյա արձակուրդը տրամադրվում է իրենց նախընտրած ժամանակ:
Կարդացեք ԱՕ 164-րդ հոդվածը։