Արաքսյա.
Խնդրում եմ օգնեք ինձ կողմնորոշվել: Մանկապարտեզ բացելու համար անպայման անհրաժե՞շտ է ունենալ ՍՊԸ, թե՞ կարելի է գործունեություն ծավալել նաև ԱՁ-ով: Եվ հարկային դաշտում ո՞ր ձևով է առավել հարմար աշխատել:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արաքսյա.
Խնդրում եմ օգնեք ինձ կողմնորոշվել: Մանկապարտեզ բացելու համար անպայման անհրաժե՞շտ է ունենալ ՍՊԸ, թե՞ կարելի է գործունեություն ծավալել նաև ԱՁ-ով: Եվ հարկային դաշտում ո՞ր ձևով է առավել հարմար աշխատել:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Մանկապարտեզ բացելու համար հարկավոր չէ կոնկրետ ՍՊԸ կամ ԱՁ հիմնել, սակայն փորձից ելնելով` Ձեզ խորհուրդ կտայի ՍՊԸ հիմել, իսկ հարկային դաշտը` պարզեցված հարկ:
Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ: e-accounting շնիկ keysolutionsllc.org
Հարգելի Lyly, Ձեր կողմից հիշատակված Պարզեցված հարկը ուժը կորցրած է ճանաչվել.
01.01.2009
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունված է 2008 թվականի օգոստոսի 21-ին
Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հունիսի 5-ի ՀՕ-61 օրենքը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
Հարգելիներս, պարզեցված հարկ ասելով` ես ի նկատի ունեի շրջանառության հարկը 🙂 Ես լավ տեղյակ եմ, թե որ օրենքներն են ուժը կորցրել:
Շնորհակալություն պատասխանների համար: Ինձ խորհուրդ են տվել գործունեություն ծավալել որպես ԱՁ, սակայն առավելագույնը քանի, աշխատող կարող է ունենալ ԱՁ-ը և արդյո՞ք գործունեության դաշտում չունի սահմանափակումներ: