Արմինե.
Բարև ձեզ: Մանկապարտեզի երեխաների վարձավճարները մինչ այս տարի հավաքում էին խմբերի դաստիարակները, վերջում ամսվա մեջ 2-3 անգամ դրամարկղային գրքում մուտք, ելք էր արվում տնօրենի ստորագրությամբ և վճարվում համայնքապետարանին։ Այս տարի մեզ ասացին, որ պետք է յուրաքանչյուր ծնողից անհատական վերցնել և դրամարկղային գրքում՝ մուտքի օրդերով ներկայացնել։ Մանկապարտեզն ունի 120 սան, կարծում եմ՝ այդ թվով վճարների դեպքում հնարավոր չէ խուսափել սխալներից, շփոթմունքներից և վերջապես դրանցից առաջացող տուգանքներից։ Ասացեք, խնդրում եմ, կարո՞ղ ենք առաջվա նման տնօրենի/դաստիարակի մոտ հավաքել, և տնօրենը փոխանցի հաշվապահին՝ ամսվա մեջ մի քանի անգամով մուտքի օրդերով գրանցել: Արդյո՞ք խախտում կլինի, ինչպե՞ս վարվել:
Հ.Գ. գանձապահ չունենք, միայն հաշվապահ է։
Հաշվեհամար բացեք, փոխանցումով աշխատեք։
Համայնքապետարանի գանձապետական հաշվեհամարը տրամադրեք ծնողներին թող տանեն մուտք անեն ու անդորրագրերը տան ձեզ, կամ թող համայնքապետարանը հաշվի քաղվածքը ձեզ տրամադրի դուք էլ տեսնեք վճարումների առկայությունը: Տենց գոնե կանխիկով մուտքերը քիչ կլինեն ու ժամանակի ընթացքում կսովորեն այդպես վճարել, խնդիրը պարզ լուծում ունի:
Կարծում եմ այդ խնդրի լուծումը պետք է առաջարկի համայնքապետարանը, որը ճիշտ կհամարվի բոլոր մանկապարտեզների համար: