Գոհար.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կասեք՝ հղիության և ծննդաբերության նպաստի համար որ փաստաթղթերը որտեղ պետք է ուղարկեմ, նաև գործատուին փոխհատուցման փաստաթղթից բացի կա՞ այլ փաստաթուղթ, որ պիտի ներկայացնեմ սոցապ փոխհատուցման համար (ասեմ նաև, որ այս ամսվա եկամտային հարկը կազմել է 420դրամ):
Սկզբում հարկային պետք է ներկայացնեք փաստաթղթերը, իհարկե տվյալ ամսվա եկամտայինի հաշվարկի ներկայացնելուց հետո, հետո նոր հարկայինի հաստատումից հետո սոցապին, հարկային պետք է ներկայացնեք դիմում, տեղեկանքը փոխհատուցման, բյուլետենի պատճենը հաշվարկով։
Մի հարց էլ տամ` եթե տվյալ ամսվա եկամտսհարկը 0 է,ապա հաշվարկած նպաստի համար եկամտահարկը գործատուն է վճարում։հաշվարկել եմ 230260 ֏ նպաստ,դրանից հանած 21%ը լինում է 181900֏ նպաստ ու փոխհատուցումը լինելու է 181900 ը,թե՞ 230260ը
230260
Այսինքն ԱՁ-ին պետության փոխհատուցումը 230260դր․ է՞
Եթե եկամտայինի հաշվարկով վճարելիք լիներ դա կհաշշվեր 230260-ի հաշվով, բայց ուշադիր եղեք եկամտայինը հաստատ 0 է։
Այո 0 է։Հիմա 230260 կլինի՞ փոխհատուցումը։
փաստորեն