Մայրության նպաստ

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես մայիսի 2-ից աշխատելու եմ մանկապարտեզում, որպես դաստիրակի օգնական և 4 ամսից գնալու եմ ֆիզարձակուրտ։ Դրանից առաջ մարտի կեսից մինչև ապրիլի վերջ (1,5) աշխատել եմ դեղատանը։ Ուզում եմ իմանալ՝ 4 ամիս աշխատելու դեպքում ֆիզարձակուրդային կստանա՞մ և երեխայի ծնվելուց հետո մայրության նպաստ ինձ կտրամադրվի, թե՞ ոչ։ Նշեմ, որ գյուղաբնակ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Այո, ուղղակի մայրության նպաստը կհաշվարկվի նվազագույնի 50 տոկոսից։

Արման խանգալդյան

Այո, կստանաք։

Tigran

4 ամիս աշխատելու դեպքում ֆիզարձակուրդային կստանաք,հաշվարկի համար դեղատան աշխատավարձի տվյալները տեղեկանքի տեսքով վերցրեք ու տվեք մանկապարտեզի հաշվապահին, եթե վերջին 1 տարում էլի գործատուի տվյալ կա դա էլ: Երեխայի ծնվելուց առաջ կստանաք մայրության նպաստը, իսկ հետո արդեն և միանվագը,և մինչև 2տ.երեխայի խնամքի նպաստը:

Գոհար

Շնորհակալություն շատ։

Karine։

Այո, իհարկե կստանաք։

Մարիաննա

Այո, Ձեզ համար կհաշվարկվի մայրության նպաստ։ Անհրաժեշտ է հարկային մարմնից վերցնել ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք, որտեղ արտացոլված կլինի հաշվառման ենթակա 12 ամիսների ընթացքում ստացած եկամուտը, և ներկայացնել մայրության նպաստը հաշվարկող գործատուին։
Եթե գյուղական բնակավայրում ապրող ծնողը միաժամանակ վարձու աշխատող է, ապա մինչև երեխայի երկու տարեկան դառնալը վճարվում է 53,000 դրամ խնամքի նպաստ։