Մայրության նպաստ

Հասմիկ.

Բարև Ձեզ: Եթե ես գրանցված եմ ՍՊԸ-ում, որի սեփականատերը ամուսնուս մայրը և եղբայրն են, ինձ մայրության նպաստ կվճարվի՞: Եթե այո, կասե՞ք՝ ինչպես է վճարվելու՝ գործատուն վճարելու է ինձ, այնուհետև պետությունը փոխանցելու է գործատուի՞ն։ Նշեմ, որ միկրոբիզնես է, և մաքուր աշխատավարձս կազմում է 160 000 դրամ։ Կխնդրեմ նշել նաև՝ ինչքան կկազմի նպաստի չափը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե գրանցված եք որպես վարձու աշխատող, այո մայրության նպաստ կվճարվի: Այո, գործատուն վճարելու է, այնուհետև պետությունը փոխանցելու է գործատուին։ Քանի որ միկրոբիզնես է,աշխատավարձի չափը էական չէ այդ դեպքում, միջին ամսեկան աշխատավարձ վերցվելու է 43038 դրամը, իսկ նպաստի չափը կկազմի 198201, հանած եկամտային հարկը զուտ 156579։

Ալլա

Միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:

Մարիաննա

Ձեզ համար կհաշվարկվի նվազագույն մայրության նպաստ, քանի որ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող եք։ 43038/30,4*140=198201, հանած 21 % եկամտային հարկը, վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 156 579 դրամ։
Գործատուն կհաշվարկի և կվճարի, իսկ պետությունը կփոխհատուցի վճարման ամսվա եկամտային հարկի հաշվին։ Եթե եկամտային հարկը չբավականացնի, փոխհատուցման ենթակա գումարը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո կփոխանցվի գործատուի հաշվեհամարին։

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Լիլիթ

Որ խնդրեմ՝ չեք ասի ո՞ր օրենքով է որ 21% պետք է պահվի, այլ ոչ թե 5000դ։

Լիլիթ

Էստեղ մտածում եմ սխալմունք կա, 21% չի պահվում, ո՞վ կարող է օգնել ճիշտը հասկանամ։