Մայրության նպաստ

Գայանե.

Բարև ձեզ: Շրջհարկով աշխատող ԱՁ ունենք, և աշխատակիցը հղի է: Խնդրում եմ ասեք` հնարավո՞ր է արդյոք դեկրետային գումար վճարել աշխատակցին, եթե այո, ապա ինչպես:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հնարավոր է վճարել, բայց դրա համար նախ պետք է եկամտայինի այդ ամսվա հաշվարկը ներկայացնեք, դիմումը ու տեղեկանքը մայրության նպաստի փոխհատուցման հարկային ներկայացնեք հաստատման: Եկամտային հարկի գումարը բավարարու՞մ է, որ վճարեք հետո փոխհատուցումը ստանաք:

Անահիտ

Եթե գումարը չի բավարարում, հարկայինի հաստատումից հետո տեղեկանքը, սոց. ծառայության դիմումի հետ միասին և քաղվածք բանկի հաշվի վերաբերյալ, ներկայացնել սոց.ծառայություն տեղական բաժանմունք:

Ալլա

Կարդացեք ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ Օրենքը , որը գործում է բոլորի համար , անկախ գործունեության տեսակից և հարկային դաշտից։

Ռուզաննա

Նպաստի գումարը, որ ամսվա եկ. հարկի հաշվարկի մեջ ներառեք, այդ ամսվա վճարվելիք եկ. հարկը կնվազեցվի նպաստի գումարի հաշվին, այսինքն` չեք վճարի։ Իսկ նպաստի գումարի և այդ եկ. հարկի տարբերության չափով ձեզ գումարը կփոխհատուցվի միանգամից անհրաժեշտ փաստաթղթեր և դիմում հարկային ներկայացնելուց հետո։ Նայեք ՀՀ կառավարության 1024-ն որոշումը: Այնտեղ մանրամասն նկարագրված են հերթական քայլերը: Նաև ձեր կողմից հարկային ներկայացվող տեղեկանքի ձևն է առկա: