Մայրության նպաստ

Նարինե.

Բարև ձեզ: Կուզենայի ճշտել՝ իմ մաքուր աշխատավարձը գրվածով 95 000 է, ես պետք է գնամ ֆիզ, սակայն կադրերի բաժնում հաշվում են, որ ֆիզ պետք է ստանամ 345 000 դրամի կարգի, իսկ իմ հաշվարկով պետք է լինի 437 500 դրամ: Կասեք խնդրեմ՝ ո՞րն է ճիշտ, և պլանային կեսարյան եմ, արդյո՞ք իրեք իրավունք ունեն չհաշվելու 155 օրով: Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ինչքան օր որ գրված լինի անաշխատունակության թերթիկով, այդքան օրվա համար պարտավոր են հաշվելու։ Հաշվարկը արվում է հետևյալ կերպ՝ միջին աշխատավարձը բաժանվում է 30,4 և բազմապատկվում է անաշխատունակության թերթիկով գրված օրացուցային օրերի քանակով։

Tigran

Եթե ընդունենք, որ ձեր միջինը 131 544 է, ապա պետք է ստանաք 472 520 պահումներից հետո: Այո, սկզբի համար իրավունք ունեն հաշվելու ստանդարտ 140 օրով, քանի որ 15 օրվա բյուլետենի թերթիկը առանձին է տրվելու ու առանձին եք վճարվելու: 15 օրվանը նույն ելակետային տվյալներով կկազմի 50 627:

Արա

Եթե Դուք աշխատել եք 12 ամիս, ապա ձեր հաշվարկը ճիշտ է, ինչ վերաբերվում է կեսարյանին, ապա դուք ճիշտ եք, 140 օրվա փոխարեն որպես բարդ ծննդաբերություն դուք պիտի գնաք 155 օր հղիության ու ծննդաբերության արձակուրդ:

Մարիաննա

Հարգելի Նարինե, եթե նշում եք, որ Ձեր մաքուր աշխատավարձը 95 000 դրամ է, ապա հաշվարկը կատարենք կեղտոտ աշխատավարձով, այն է՝ 131 544 դրամը։ 131544/30.4*155=670701, հանած 22 տոկոս եկամտային հարկը՝ կստացվի 523 147 դրամ վճարման ենթակա գումար։ Բայց ամենայն հավանականությամբ Ձեր կեղտոտ աշխատավարձը 95 000 դրամ է, հետևաբար 95000/30.4*155=484375, հանած եկամտային հարկը՝ 377 813 դրամ վճարման ենթակա գումար։ Եվ Դուք հաշվարկել եք 140 օրվա համար՝ 95000/30.4*140=437500, վճարման ենթակա՝ 341 250 դրամ, հետո կներկայացնեք 2-րդ անաշխատունակության թերթիկը կեսարյան հատման համար, և նույն հաշվարկը կկատարվի նաև 15 օրվա համար։

Նարինե

Շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար, իսկ կներեք` բացի եկամտահարկի 21%-ից այլ պահումներ անու՞մ են։ Նաև իրավունք ունեն հաշվարկի մեջ խաբելու, թե՞ դա հաշվարկվում է հարկայինում։ Շնորհակալ եմ նախապես: