Քրիստինա.
Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ Ա/Ձ-ում, աշխատավարձս գրած է 65 000, բայց չեմ ստանում, քանի որ տոկոսային է իմ աշխատավարձը՝ վարսահարդար եմ: Դեկրետ գնալուց ինչքա՞ն գումար պետք է ստանամ, և ո՞վ պետք է վճարի այդ գումարը՝ գործատուն, թե՞ պետությունը:
Առաջինը հստակ գրեք, թե՞ ոնց եք վարձատրվում, քանի որ եթե ձեր գրած տոկոսային կամ մեր իմացած գործավարձային եք վճարվում, ապա պետք է վճարվեք ոչ թե ստաբիլ 65 000, այլ 68 000 կամ այդ տոկոսներին համապատասխան գումար: Թող կարգավորեն վարձատրության չափը, մնացածը արդեն կարելի է հաշվել:
Ֆիզի գումարը պետք է վճարի գործատուն:
Բարև Ձեզ։ 65 000 դրամ կեղտոտ աշխատավարձով հավանաբար ոչ լրիվ աշխատաժամանակով եք գրանցված։ Մայրության նպաստը հաշվարկվելու է գրանցված աշխատավարձով։ Եթե 12 ամիս աշխատել եք, հավելավճարներ, հավելումներ, պարգևավճարներ (գրանցված՝ եկամտային հարկի հաշվարկում արտացոլված) չեք ստացել, ապա՝ 65000/30,4*140=299342, հանած եկամտային հարկը՝ կստանաք 233 487 դրամ։ Վճարելու է գործատուն, իսկ պետությունը փոխհատուցելու է գործատուին։
Քանի որ գրանցված եք և աշխատավարձը գրած է 65000դրամ, ապա պետք է ստանաք ըստ գրանցվածի, այլ կերպ չի լինի։ Իսկ ինչ որ իրականում ստանում եք դա հիմք չի հանդիսանում մայրության նպաստ հաշվարկելու համար։
Հարգելի Քրիստինա, եթե վարսահարդար եք, ուրեմն աշխատում եք վարսավիրանոցում, իսկ վարսավիրանոցները հիմնականում աշխատում են միկրո համակարգով։ Միկրո համակարգի աշխատողների համար որպես միջին աշխատավարձ վերցնում են նվազագույն աշխատավարձի 50%՝ այսինքն` 43 590, 43590/30,4×140=200743, որից պահվում է 5000 դրամ եկամտային հարկ։
Վերցնում եք գրված մեկ տարվա աշխատավարձը, բաժանում եք 12, ստանում եք միջին ամսական աշխատավարձը, բաժանում 30.4 ու բազմապատկում 140, ստացած գումարից հանում հարկը։ Այն վճարում է Ձեզ գործատուն, իսկ պետությունը փոխհատուցում: