Արմենուհի.
Բարև Ձեզ: Մայրության նպաստը հաշվարկելիս 12 ամիսների մեջ մտնու՞մ է արձակուրդայինը, հարկադիր պարապուրդը, թե՞ այս ամիսները պետք է հանվի և նոր միջին ամսական եկամուտ հաշվարկվի:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմենուհի.
Բարև Ձեզ: Մայրության նպաստը հաշվարկելիս 12 ամիսների մեջ մտնու՞մ է արձակուրդայինը, հարկադիր պարապուրդը, թե՞ այս ամիսները պետք է հանվի և նոր միջին ամսական եկամուտ հաշվարկվի:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:
Շնորհակալություն:
Այո, դրանք ներառվում են, եթե դրանք վերաբերում են վերջին 12 ամիսներին, արձակուրդայինի հաշվարկի ժամանակ է, որ վերջին տարվա արձակուրդայինի ամիսը ու գումարը հանվում է:
Վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուերորդ ամսվա 1-ից մինչև ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Սույն կարգի իմաստով վարձու աշխատողին վճարված եկամուտ (այսուհետ` եկամուտ) են համարվում`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները.
2) անաշխատունակության և մայրության (մինչև 2015 թվականի հունվարի 1-ը` հղիության և ծննդաբերության) նպաստները:
Բոլորիցդ շատ շնորհակալ եմ:
Մայրության նպաստի միջին հաշվարկի մեջ ներառվում են և արձակուրդայինը, և հարկադիր պարապուրդի գումարը։
Շնորհակալություն: