Անի.
Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը օգոստոս ամսվա 23-ից գնում է ֆիզ արձակուրդ: Ասացե՛ք խնդրեմ, եթե կազմակերպության ղեկավարը որոշել է վճարել օգոստոս ամսվա ամբողջ աշխատավարձը, մայրության նպաստի հաշվարկի ժամանակ օգոստոս ամիսը ամբողջությամբ ներառվու՞մ է: Հաշվարկի ժամանակ 12 ամիս հետ հաշվարկ անել, այսինքն՝ կլինի 2020թ. սեպտեմբերից մինչև 21թ. օգոստո՞ս: Միջին օրականը հաշվել 30.4-ով, բազմապատկել 140 օրո՞վ: Ստացված թվից հանել եկամտայինի 22% և վե՞րջ: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:
Վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուերորդ ամսվա 1-ից մինչև ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Օգոստոս ամսվա աշխատավարձը պետք է լինի 1-22-ը օրերի համար, ավել գումարը կարող է ձևակերպվել որպես օգնություն:
Բարև Ձեզ, Անի։ Հաշվարկը կատարվում է պահանջ առաջանալու ամսվան նախորդող 12 ամսվա ընթացքում ստացած եկամուտով, այսինքն՝ հուլիսից սկսած հետ գնացեք 12 ամիս։ Գումարում եք այդ ամիսների ընթացքում ստացած բոլոր վճարները՝ աշխատավարձ, հավելավճար, հավելում, պարգևավճար (1/2 մասով), և բաժանում 12-ի՝ միջին ամսական աշխատավարձը ստանալու համար, ստացված թիվն էլ բաժանում եք 30.4-ի՝ միջին օրական աշխատավարձը ստանալու համար, և բազմապատկում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով: Այո, և վերջում հարկում եք 22 % եկամտային հարկով։ Իսկ աշխատավարձը վճարեք աշխատած օրերին համապատասխան, եթե տնօրենը ավել գումար է ցանկանում վճարել, հաշվարկեք այն որպես հավելավճար։
Եթե բյուլետենը բացված է 23-ից, ղեկավարը չի կարող ամբողջ ամսվա աշխատավարձը վճարել (դա կլինի կոպիտ խախտում. բյուլետենի մեջ մարդուն ներկա դնելը), լավության կարգով կարող է հրամանով պարգևատրում տալ: Միջին ամսական հաշվարկի մեջ օգոստոսը Չներառել:
Բարև Ձեզ, Անի:
Եթե աշխատակիցը օգոստոս ամսվա 23-ից է գնում, ապա օգոստոս ամիսը չի ներառվում հաշվարկի մեջ, Ձեզ հավանաբար շփոթության մեջ է գցում այն հանգամանքը, որ աշխատակցին վճարվելու է լրիվ ամսվա համար վճարվող աշխատավարձը: