Լիլի․
Բարև ձեզ։ Խնդրում եմ, ասեք՝ որքա՞ն կկազմի իմ դեկրետային գումարը։ Ստանում եմ 97 000 (մաքուր) աշխատավարձ, աշխատում եմ 6-օրյա գրաֆիկով։ Նախապես շնորհակալ եմ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լիլի․
Բարև ձեզ։ Խնդրում եմ, ասեք՝ որքա՞ն կկազմի իմ դեկրետային գումարը։ Ստանում եմ 97 000 (մաքուր) աշխատավարձ, աշխատում եմ 6-օրյա գրաֆիկով։ Նախապես շնորհակալ եմ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ: Քանի որ չեք նշել, արձակուրդ կամ անաշխատունակության թերթիկ եք ունեցել, վերջին 12 ամսում չենք կարող հաշվարկել: Տվյալները մանրամասնեք:
Հարգելի Լիլի, հաշվարկի համար անհրաժեշտ է նշել, արդյո՞ք սոց. վճար կատարող եք, թե՞ ոչ:
Գրեք առանց պահումների միջին աշխատավարձի թիվը, որ կարողանանք հաշվել, այս թվի հիման վրա չի հաշվարկվում:
Բարև Ձեզ, Լիլի: Գումարեք հղիության և ծննդաբերության արձակուրդ գնալու ամսվան նախորդող 12 ամսվա ընթացքում Ձեզ համար հաշվարկված բոլոր վճարները (կեղտոտ գումարների մասին է խոսքը)՝ աշխատավարձ, հավելավճար, հավելում, արձակուրդային վճար, անաշխատունակության նպաստ (եթե այդ ընթացքում ներկայացրել եք բյուլետեն), պարգևավճար (բայց 1/12 չափով), և բաժանեք 12-ի, կստանաք միջին ամսական աշխատավարձը, դա էլ բաժանեք 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի)՝ միջին օրական աշխատավարձը ստանալու համար, և բազմապատկեք 140-ով: Ստացված գումարից հանեք 22 % եկամտային հարկը և կստանաք վճարման ենթակա մայրության նպաստի չափը: