Alina.
Բարև Ձեզ: Խնդրում եմ, եթե կարող եք պարզաբանեք` չաշխատող անձը իրավունք ունի՞ ստանալու 140 օր հղիության և մայրության բյուլետեն և ի՞նչ հաշվարկով: Շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Alina.
Բարև Ձեզ: Խնդրում եմ, եթե կարող եք պարզաբանեք` չաշխատող անձը իրավունք ունի՞ ստանալու 140 օր հղիության և մայրության բյուլետեն և ի՞նչ հաշվարկով: Շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, կարող է, եթե գտնվում է հղիության 7-րդ ամսում: Բժշկուհին հանձնում է քեզ բյուլետենի թուղթը, որպեսզի դիմում ներկայացնեք սոցապ նախարարություն և ստանաք 156 600 դրամ, որպես չաշխատող մայր:
Հղիության և ծննդաբերության 140 օրյա նպաստ ստանում են միայն աշխատող մայրերը։
Այո, չաշխատող մայրերը՝ որպես մայության նպաստ ստանում են 156 578 դրամ՝ 68 000 * 50 / 100 / 30.4 * 140 = 156 578: Աշխատող մայրերի մայրության նպաստի հաշվարկը այլ է:
Այո, իրավունք ունի: Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում:
Չաշխատող մայրերին մայրության նպաստը կտրվի աշխատող մայրերի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի 140 օրվա համար:
Այո, չաշխատող մայրերին ևս հասնում է մայրության նպաստ, սակայն չափը տարբերվում է գրանցված աշխատողների համեմատ, հաշվարկը կատարում է տարածքային սոցապը:
Այո, չաշխատող մայրերը ևս ստանում են հղիության նպաստ, հղիության 31 շաբաթականում, հղիությունը վարող բժշկի տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա՝ վերջին տվյալներով 126 000 դրամ միանվագ: