Արման.
Բարև Ձեզ: Մայրության նպաստ եմ հաշվարկում, աշխատակիցը հաշվետու 12 ամիսների ընթացքում գտնվել է առաջին երեխայի՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Համաձայն ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքի 22-րդ հովածի 9-րդ կետով ասվում է, որ հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: Ինչպե՞ս վարվեմ, երբ աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 2019թ. դեկեմբերի 5-ին և դեկտեմբերի 29-ին ուղարկվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այսինքն՝ արձակուրդի նախորդ ամսում չի աշխատել։
Վերցնում եք տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: Կամ որ գրված է հենց դրա համար է գրված:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատասխանը հետևյալն էր՝
Ձեր դիմումով նշված դեպքում վարձու աշխատողը աշխատանքի է ընդունվել 2019 թվականի դեկտեմբերին և նույն ամսվանից գտնվել է խնամքի արձակուրդում։
Այսպիսով, խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին վարձու աշխատողի մոտ առկա չէ եկամուտ։ Այս դեպքում անհրաժեշտ է մայրության նպաստը հաշվարկել նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից։