Մայրության նպաստ

Լիաննա.

Բարև Ձեզ: Եթե ուսուցչուհին ներկայացրել է հունվարին մայրության նպաստ և հունվարին աշխատել է 2 օր՝ ես վճարելու եմ մայրության նպաստը փետրվարին: Այդ դեպքում նպաստի գումարը պե՞տք է գումարեմ հունվարի աշխատած օրերի գումարին նոր պահումներ անեմ, թե՞ փետրվարի աշխատավարձի ժամանակ ցույց տամ մայրության նպաստը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
իրինա

Բարև Ձեզ: Հունվար ամսվա աշխատավարձից կատարում եք համապատասխան հարկումները առանձին, իսկ մայրության նպաստից միայն եկամտային հարկը: Վճարում եք միասին: Նպաստ՝ գումարած հունվար ամսվա աշխատավարձ:

Լիաննա

Շնորհակալ եմ, Իրինա ջան: Ես վճարումը կատարելու եմ փետրվար ամսին, այդ դեպքում ըստ դրամարկղային մեթոդի օրենքի պետք է վճարել նոր ճանաչել ծախսը, այդ իսկ պատճառով չպե՞տք է փետրվարի աշխատավաձի հետ ցույց տալ:

Nerses

Աշխատավարձը առանձին, մայրության նպաստը առանձին:

Լիաննա

Ներսես ջան, կարո՞ղ եք հստակեցնել՝ նպաստը, որ վճարելու եմ փետրվար ամսին, այդ դեպքում փետրվարի աշխատավարձի հետ պե՞տք է ցույց տալ, թե՞ կապ չունի, որ փետրվարին եմ վճարելու, պետք է հունվարի հետ ցույց տամ։

karine

Աշխատավարձը և նխաստը առանձին ցույց տվեք։