Մայրության նպաստ

Հասմիկ.

Բարև Ձեզ: Մի հարց. աշխատող մայրերը չեն ստանում 156 000 դրամ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հասմիկ

+

Իննա

Աշխատող մայրերը ստանում են նախա և հետծննդաբերության նպաստը՝ բժշկական հիվանդաթերթիկի /բյուլետեն/ հիման վրա։

Ալլա

Աշխատող մայրերը ստանում են մայրության նպաստ, որը հաշվարկում է գործատուն և վճարվում է բյուջեից, հաշվարկը կատարվում է համաձայն ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՀ Օրենքի:

Tigran

Ի՞նչ 156 000-ի մասին է, աշխատող մայրերը ստանում են մայրության նպաստ, ելնելով հիմնականում միջին աշխատավարձի չափից ու աշխատանքի շաբաթական տևողությունից, գումարած երեխայի ծննդյան նպաստը ու մինչև 2տ. երեխայի խնամքի նպաստ:

Nerses

Աշխատող մայրերը ստանում են նպաստ համաձայն բժշկական հաստատության տրամադրած թերթիկի, գումարի չափը հաշվարկվում է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքի համաձայն:

Gevs

Ոչ: 156 000 դրամը ստանում են չաշխատող մայրերը:

karine

Աշխատող մայրերին բժշկի տված անաշխունակության թերթիկի հիման վրա հաշվարկվում և վճարվում է 140 օրվա համար։

Anushik

Վարձու աշխատողին տրվում է մայրության նպաստ ՀՀ ԱՕ-ով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար:

Սուսաննա

Բարև Ձեզ: Ես աշխատում եմ գեղեցկության սրահում, գրանցված աշխատող եմ։ 01.10.2020թ.-ից գտնվում եմ ֆիզ. արձակուրդում։ Ուզում եմ իմանալ արդյո՞ք ես կարող եմ օգտվել մայրության նպաստից, ի՞նչ ժամկետներում և ո՞վ է կատարում հաշվարկը։ Շնորհակալություն:

Davit

Այո, վճարվում է: Հաշվարկի ծանոթանալու համար անցեք այս հղումով՝ Գլուխ 5 Հոդված 22: