Մայրության նպաստ ժամանակավոր աշխատողին

Աննա.

Բարև ձեզ: Ես աշխատում եմ ժամանակավոր՝ որպես ֆիզ. արձակուրդում գտնվողի փոխարինող։ Եվ հիմա ես բալիկի եմ սպասում: Հնարավո՞ր է՝ ինձ դեկրետի գումար չվճարեն, ինձ ասել են, որ իմ պայմանագիրը լուծարվելու է, և գումարը ինձ չի վճարվելու։ Խնդրում եմ, պատասխանեք:

Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Ըստ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝

Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաստը հաշվարկվում և վճարվում է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:

Հարցն ունի նաև այլ մաս՝ իսկ մինչ այդ հիմնական աշխատողը գալու է:

Լիա

Եթե Ձեր աշխատանքային պայմանագրի ժամկետի ընթացքում եք գնալու ֆիզ., ապա մայրության նպաստ կստանաք։ Եթե մինչ Ձեր ֆիզ. գնալը աշխատանքային պայմանագիրը լուծեն, կարևոր է, թե ինչ հիմքով են լուծում։

Արա

Ոչ ոք, ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն, իրավունք չունի ազատել հղի աշխատողին, եթե նույնիսկ նա փոխարինող է, և կնքվել է աշխատանքային պայմանագիր որոշակի ժամկետով: Դուք կարող եք հանգիստ գնալ հղիության և ծննդաբերության արձակուրդ և վճարվել դրա համար: