Լիլիթ․
Բարի օր, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ հասկանալ.
Ես 16-շաբաթական հղի եմ, մինչ այժմ աշխատում էի տանից ու գրանցված աշխատող չեմ եղել։ Հիմա անցնելու եմ աշխատանքի մի հիմնարկ, որտեղ ինձ գրանցելու են։
Հարցերս հետևյալն են՝ ինձ վրա տարածվելու՞ է աշխատող մայրերի նպաստը։ Եվ երկրորդ հարցս՝ հիմնարկի հաշվապահը պնդում է, որ ամուսինս կարող է ստանալ խնամքի արձակուրդի գումարները (18 000 դրամ), առանց արձակուրդի դուրս գալու, արդյո՞ք ցնդաբանություն չէ սա:
Կանխավ շնորհակալություն։
Դառնալով գրանցված աշխատող՝ Ձեզ վրա տարածվելու է աշխատող մայրերի նպաստը՝ երեխայի խնամքի նպաստը մինչև 2տ. լրանալը, չհաշված հղիության նպաստը: Երկրորդ հարցի մասին՝ տեսականորեն կարող է ամուսինը ստանալ խնամքի արձակուրդի գումարները, եթե նույնպես գրանցված աշխատող է, այդ օրենքը չեն կիրառում, իսկ 2-3տ. լրանալը նպաստ չի տրվում, սակայն սոց. վճարները Ձեզ համար ենթակա են կատարման:
Միանշանակ Դուք, անցնելով աշխատանքի, կօգտվեք օրենքով Ձեզ հասանելի հղիության և մայրության արձակուրդի իրավունքից, որը վճարվում է բժշկի կողմից տրված անաշխատունակության թերթիկով: Երեխայի ծնվելուց հետո՝ երկրորդ ամսից ստանալու եք նպաստ մինչև երեխայի երկու տարին լրանալը, եթե Ձեր հաշվապահը ներկայացնի հայտ, Ձեր դիմումի հիման վրա, երեխայի խնամքի նպաստը ստանում է ծնողներից մեկը:
Այո, Ձեզ վրա տարածվելու է աշխատող մայրերի նպաստը: Ինչ վերաբերում է առանց արձակուրդի մեջ գտնվելու ստանալ 18 000 դրամ, բնականաբար՝ ոչ: Համաձայն ՀՀ ԱՕ՝ մինչև 2 տարեկան երեխային խնամքի արձակուրդ կարող է հատկացվել մոր, հոր ցանկությամբ: Իսկ համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին:
Ոչ, հաշվապահը ճիշտ է ասել, քանի որ, ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի, ծնողներից մեկը իրավունք ունի գնալու մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ:
Անչափ շնորհակալ եմ պարզաբանումների համար: Ինձ համար այս պահին մեծ օգնություն է:
Եվս մեկ հարց, եթե կարելի է: Հաշվապահը այժմ էլ պնդում է, որ հարկային դաշտում լուրջ խնդիրներ կունենա հիմնարկը, քանի որ ես արդեն հղիության չորրորդ ամսում եմ և, փաստորեն, մինչև ֆիզ. արձակուրդ դուրս գալը ես շատ կարճ եմ աշխատելու իրենց հիմնարկում:
Այն փաստը, որ Դուք կարճ եք աշխատել մինչ ֆիզ. գնալը, Ձեր գումարն է քիչ լինելու: Իսկ հիմնարկը միայն ներքին կարգով կարող է խնդիր ունենալ, օրենքը ընդհակառակը պաշտպանում է հղի կանանց:
Ամուսինը կարող է ստանալ երեխայի խնամքի արձակուրդ, եթե ամուսինը գնա այդ արձակուրդին, այսինքն՝ չաշխատի: Եթե Դուք գնաք այդ արձակուրդին, Դուք կստանաք այդ նպաստը, կստանաք նաև մայրության նպաստ: