Լուսինե․
Բարև Ձեզ,երբ եկամտային հարկի գումարը փոքր է մայրության նպաստի չափից, փոխհատուցման համար ՊԵԿ կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել։ Եվ եթե օրինակներ կան, կխնդրեմ ուղարկել։ Շնորհակալ եմ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լուսինե․
Բարև Ձեզ,երբ եկամտային հարկի գումարը փոքր է մայրության նպաստի չափից, փոխհատուցման համար ՊԵԿ կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել։ Եվ եթե օրինակներ կան, կխնդրեմ ուղարկել։ Շնորհակալ եմ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
1024-ն որոշումը
Սկզբում պետք է դիմեք հարկային, ՀՀ պետական բյուջեի միջոցներից գործատուին փոխհատուցման ենթակա գումարը վճարվում է հարկային մարմին ներկայացված տեղեկանքի (համաձայն ձևի) հիման վրա` դրան կցելով հաշվետու ամսվա ընթացքում վճարված նպաստների նշանակման և վճարման համար հիմք հանդիսացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկների լուսապատճենները: Հետո այդ տեղեկանքը կներկայացնեք տարածքային միասնական սոցիալական ծառայություն:
Նայեք 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Կառավարության որոշման Հավելված N 3 Կ Ա Ր Գ
ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԾԱԽՍԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ
Բարև Ձեզ։ Փաստաթղթերի առաջին փաթեթը, որն ուղարկվում է հարկային, ներառում է՝
1. գործատուին փոխհատուցման ենթակա գումարների մասին տեղեկանք (2 օրինակից)
2. Դիմում
3. անաշխատունակության թերթիկի պատճեն
4. աշխատողի անձը հաստատող փաստաթղթի և սոց. քարտի պատճեններ (ըստ պահանջի)
Երկրորդ փաթեթը, որն ուղարկվում է սոց. ապ., ներառում է՝
1. Հարկայինի կողմից հաստատված տեղեկանք (1 օրինակ)
2. Դիմում (արդեն սոց. ապ.-ին ուղղված)
3. անաշխատունակության թերթիկի պատճեն
4. աշխատողի անձը հաստատող փաստաթղթի և սոց. քարտի պատճեններ (ըստ պահանջի)
Շնորհակալ եմ, իսկ դիմումի կոնկրետ ձև կա, թե՞ սովորական դիմում է պետք։ Եվ վերջին հարցը. փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով հնարավո՞ր է ուղարկել, թե՞ անհրաժեշտ է անձամբ տանել։