Էդգար․
Բարև ձեզ։ Խնդրում եմ հղում տալ օրենքի այն կետին, որտեղ նշված է, թե գործատուն մաքսիմում ի՞նչ ժամկետում է պարտավոր վճարել կնոջ ֆիզարձակուրդը։ Քանի որ աշխատավայրից ասել են, որ կարող են վճարել անաշխատունակության թերթիկը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։ Կանխավ շնորհակալ եմ։
Բարև Ձեզ։
Համաձայն «ՀՀ Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» հոդված 24․
1. Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
Առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետը, ըստ Աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի, մինչև հաջորդ ամսվա 15-ն է: