Մայրության նպաստի վերաբերյալ

Աշխեն.

Բարև Ձեզ։ Մի հատ հարց ունեմ. ես աշխատող մայր եմ և հիմա գտնվում եմ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Շուտով ծնվելու է երկրորդ երեխաս։ Ես ցանկանում եմ իմանալ՝ ինձ բյուլետեն հասնու՞մ է, թե ոչ: Եթե ոչ, ապա աշխատանքի վերադառնալու դեպքում կստանա՞մ բյուլետեն։ Մեկ հարց ևս. երբ երկրորդ երեխաս ծնվի խնամքի նպաստ միայն երկրորդ երեխայի համար արդեն կստանա՞մ, թե՞ երկուսի համար էլ կստանամ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
իրինա

Այո, բյուլետեն հասնում է: Եթե առաջին երեխայի 2 տարին լրացել է, ապա միայն երկրորդ երեխայի համար կստանաք:

Tigran

1. Բյուլետեն հասնում է, սակայն, երբ վերցնեք այն, պետք է խնամքի արձակուրդից վերադարձ ձևակերպեք, ասենք այսօր տրվում է հետվերադարձի հրաման, իսկ բյուլետենի հիման վրա վաղվանից ֆիզ. արձակուրդ: Աշխատանքի վերադառնալու դեպքում կստանաք բյուլետեն։ Երբ երկրորդ երեխան ծնվի կստանաք նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստ, իսկ ֆիզ. արձակուրդի ավարտից հետո կձևակերպեք արդեն 2 երեխաների հաշվով խնամքի նպաստ, սակայն ամեն մեկին հասնող ժամկետներով կստանաք նպաստները: Այս ամենը նրա համար եմ գրել, որ մայրության նպաստի գումարը ստանաք, որը Ձեզ հասնում է չկորի:

Nerses

Բյուլետեն հասնում է:

karine

Երկու դեպքում էլ Ձեզ բյուլետեն հասնում է։ Բայց կան նրբություններ, որ ցանկալի կլինի դուրս գաք աշխատանքի, իսկ մի երկու օրից գնաք բյուլետեն։ Այդ դեպքում կստանաք նաև երկրորդ երեխայի համար ծննդյան նպաստ։ Իսկ ինչ վերաբերում է խնամքի նպաստին, ապա մինչև առաջին երեխայի 2 տարին լրանալը կստանաք նպաստ երկուսի համար էլ։

Anushik

Երկրորդ երեխայի համար կստանաք և մայրության նպաստ և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ: