Մայրության նպաստի վերաբերյալ

Մարիամ.

Բարև ձեզ: Ես սեպտեմբերի 1-ից ընդունվել եմ պետական աշխատանքի: Բայց ունեմ 15 տարվա աշխատանքային ստաժ: Նոյեմբերին պետք է ֆիզ. արձակուրդ գնամ: Արդյո՞ք կարող եմ հրաժարվել ֆիզ. արձակուրդից, այսինքն՝ ֆիզ. արձակուրդ չգնալ, փոխարենը՝ երբ գա ծննդաբերության ժամանակը, վերցնեմ բյուլետեն: Հիվանդանոցում հաշվառված եմ որպես չաշխատող: Ապրում եմ Արցախում, բալիկի լույս աշխարհ գալու առթիվ, եթե ֆիզ. չգնամ, չե՞մ կարող օգտվել երեխայի միանվագ ծննդյան գումարից: Եվ արդյո՞ք այս դեպքում օրենքի խախտում արած չեմ լինի: Եվ վերջապես, ինձ հասնու՞մ է ֆիզ. արձակուրդի գումար, եթե հունիսի 1-ից ազատված եմ եղել աշխատանքից: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
MAH

Բարև Ձեզ, ստաժը կապ չունի, եթե աշխատում եք, վերցնելու ֆիզ. գնալուն նախորդող 12 ամիսների տվյալ աշխատավայրում և, տեղեկանք ներկայացնելու դեպքում, այլ գործատուներից ստացած եկամտի չափսը (Ձեր դեպքում նախորդ տարվա նոյեմբերից այս տարվա հոկտեմբեր): Ֆիզ. չգնալ չեք կարող, գործատուն իրավունք չունի պահել, ֆիզից շուտ վերադառնալու համար էլ ստիպված կլինեք վերադարձնել Ձեզ ավել վճարված նպաստի գումարը: Այսպես գիտեմ: