Սոնա.
Բարև ձեզ: Ես գրանցված եմ և ապրում եմ գյուղում, սակայն հղիությունս վարելու նպատակով ուզում եմ տեղափոխվել Երևան՝ բարեկամիս տուն։ Պե՞տք է հիվանդանոց թուղթ ներկայացնեմ, որ Երևան բարեկամիս տանն եմ ապրում, բայց այնտեղ գրանցված չեմ, որ հիվանդանոցային ծառայությունները անվճար լինեն։ Այդ դեպքում ես կստանամ մինչև 2 տարեկան երեխայի նպաստ, թե՞ ոչ։
Բարև Ձեզ։ Կարծում եմ՝ այս հարցին կարող են պատասխանել Ձեր տարածքային սոցիալական ծառայությունում, քանի որ իրենք են նպաստը նշանակելու։ Բայց ամեն դեպքում նպաստը պետք է ստանաք՝ անկախ այդ պահին որտեղ եք բնակվում։
Կոնսուլտացիայում հաշվառման կանգնելը նպաստի հետ կապ չունի, հիվանդանոցային ծառայության հետ էլ կապ չունի, մեկ է այն անվճար է,կարևորը հաշվառված լինեք:Եթե երեխայի հետ բնակվեք գյուղում երեխայի նպաստը կստանաք որպես գյուղաբնակի:Մինչև 2 տարեկան երեխայի նպաստ ստանալու համար կամ պետք է լինեք գյուղում գրանցված ու ապրոց,կամ գրանցված աշխատող:
Երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:
Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի տվյալները՝ ծնողի և երեխայի հաշվառման (բնակության) վայրի և ժամկետների վերաբերյալ:
Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է երեխայի կամ ծնողի՝ հաշվառումից դուրս գալու և գյուղական բնակավայրի հասցեով մեկամսյա ժամկետում կրկին չհաշվառվելու կամ այլ բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում։
Հարգելի Սոնա,
կարող եք չանհանգստանալ, նպաստի գումարը հաշվարկում են՝ հիմք ընդունելով, թե Դուք որտեղ եք հաշվառված:
Անհանգստանալու կարիք չկա դուք մինչև երեխայի 2 տարին լրանալը նպաստը կստանաք, եթե բնակվեք ձեր տանը։