Մայրության նպաստի վերաբերյալ

Օֆա.

Բարև Ձեզ: Կասեք` ի՞նչ պատճառներով է, որ սեփական հիմնարկի տնօրենը չի ցանկանում ֆիզ. արձակուրտ տալ: Այն դեպքում, երբ նա իմ աշխատավարձից ամեն ամիս հարկայինի գումար է պահում, իսկ հիմա ցանկանում է ազատել: Կասեք` ո՞ր դեպքերում կարող է չազատել աշխատանքից, որքա՞ն է այդ ամսական հարկը, որը խանգարում է գործատուին վճարել: Եվ, եթե ինձ ֆիզարձակուրդ տրամադրի, դա հետագայում ամբողջությամբ պետությունը փոխհատուցում է գործատուին, թե՞ ոչ: Կամ գործատուն իրավունք ունի՞ ինձ ազատել աշխատանքից հենց ֆիզարձակուրդ չտալու համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Գործատուն իրավունք չունի ազատել աշխատանքից ֆիզարձակուրդի պատճառով:1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է2.1) հղի կանանց հետ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.: Ընթացքում ամբողջությամբ պետությունը փոխհատուցում է գործատուին այդ գումարը: Դա արդեն մեղմ ասած կամայականություն է, թող իրենք բացատրեն թե ինչու չեն ուզում որ աշխատեք,երևի որ այդ ֆիզից հետո երկար եք բացակայելու, բայց դա արդեն օրենքով ամրագրված ձեր իրավունքն է:

Ռուզանննա

Գործատուն իրավունք չունի ազատել ձեզ աշխատանքից հենց ֆիզարձակուրդ չտալու համար:Ինչ վերաբերում է նպաստի գումարին, ապա այն ամբողջությամբ պետությունը փոխհատուցում է գործատուին:Գործատուն միայն վճարելու է ամսեկան 3000 դրամ սոց վճար մինչև երեխայի 2 տարին լրանալը, երբ որ դուք լինեք երեխային խնամքի արձակուրդում:

Ալլա

Եթե տնօրենը ընդունել է ձեզ աշխատանքի, ուրեմն պարտավոր է օրենքով ձեզ ֆիզ արձակուրդ տալու, եթե չէր պատրաստվում վճարելու ֆիզ արձակուրդը, ապա չպետք է ձեզ ընդուներ աշխատանքի։ Հիմա իրավունք չունի ձեզ ազատելու, իսկ վճարումը կատարվում է իրեն կողմից վճարվող եկամտային հարկի հաշվին, այսինքն բյուջեի հաշվին։ Պահանջեք, օրենքը ձեր կողմից է։

Ofa

Շնորհակալություն հարցիս անդրադառնալու համար:

Karine

Հղի կանանց գործատուն իրավունք չունի աշխատանքից ազատել։ Ձեր ֆիզի գումարը ամբողջովին փոխհատուցվում է պետության կողմից, այնպես որ գործատուն հիմք չունի ձեզ աշխատանքից ազատելու։