Գրիգոր․
Բարև Ձեզ: Աշխատակիցը ֆիզ․ արձակուրդ է գնացել 2023թ․ ապրիլի 01 -ից, սակայն պայմանագիրը կնքված է որոշակի ժամկետով՝ մինչև 2023թ․ հուլիսի 31-ը ներառյալ: Հարց՝ քանի՞ օր ենք հաշվարկում մայրության նպաստը՝ 122 օր, այսինքն մինչև հուլիսի 31-ը (պայմանագրի ավարտը), թե՞ 140 օր: Եթե 140 օր, ապա հաշվարկը ինչպե՞ս ենք կատարում, նախորդ 12 ամիսների համար հաշվարկված եկամուտների միջինով՝ 140 օրվա համար, թե 122 օրվա համար՝ նախորդ 12 ամիսների համար հաշվարկված եկամուտների միջինով, իսկ մնացած 18 օրվա համար՝ մինիմումի կեսով:
1024-Ն որոշումը հստակ չի սահմանում: Նախկինում տալիս էինք մինչև պայմանագրի ավարտը, իսկ մնացած օրերը մինիմում աշխատավարձի կեսով հաշվարկում էր սոցիալական ծառայությունը, հիմա կարծես թե փոխվել է, սակայն որևէ կետ չեմ գտնում, եթե նման փորձ ունեցել եք, խնդրում եմ կիսվեք:
Շնորհակալություն:
140 օրով պետք է հաշվարկեք, ու հուլիսի 31-ը երկարելու է ու չի կարող խանգարել ֆիզ.արձակուրդին ու խնամքի արձակուրդին,այսինքն պայմանագիրը չի ավարտվելու, պետք է հաշվեք նախորդ 12 ամիսների համար հաշվարկված եկամուտների միջինով՝ 140 օրվա համար,
Հաշվարկը կատարվում է 140 օրով, այդ 18 օրը առանձնացնել պետք չէ։
Բարև Ձեզ, Գրիգոր:
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մաս.
«… մայրության նպաստը տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի՝ սույն օրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը՝ անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից)…»:
Հոդված 16.
2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաստը հաշվարկվում և վճարվում է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:
Իսկ հաշվարկը կատարվում է ընդհանուր կարգով՝ նախորդ 12 ամիսների եկամուտով: