Աննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս հաշվեմ ֆիզը։ Եթե աշխատել է ամիս ու կես, իր աշխատավարձը կազմում է 67 200, 5 օրյա աշխատող ենք։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս հաշվեմ ֆիզը։ Եթե աշխատել է ամիս ու կես, իր աշխատավարձը կազմում է 67 200, 5 օրյա աշխատող ենք։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Նախկինում աշխատանք ունեցե՞լ է, եթե՝ ոչ, ապա պետք է վերցնեք նվազագույնի 50 տոկոսի չափով որպես միջին աշխատավարձ, բաժանեք 30,4 և բազմապատկեք ֆիզի օրացուցային օրերի քանակի վրա։
Եթե նախորդ գործատու վերջին մեկ տարում եղել է,ապա նրանից էլ տվյալներ են պետք հաշվելու համար:
Եթե մինչև ձեզ մոտ աշխատելը այլ տեղ չի աշխատել, ապա վերցրեք նվազագույն աշխատավարձի 50%-ը՝43038դր:30,4*140: Պահվում է միայն եկ հարկ
Հունիսին ազատվելա գործից ,ապրիլին 5 ամսական հղի ընդունվել է գործի։ Նախապես շնորհակալություն ձեզանից։
Եթե 67 200 դրամը մաքուր աշխատավարձն է, և աշխատողը գրանցված է նորմալ աշխատաժամանակով, ապա աշխատավարձը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձից։ Եթե նախորդ 12 ամիսների ընթացքում չեն եղել հավելավճարներ, հավելումներ, լրավճարներ, պարգևավճարներ, արձակուրդային վճարներ, նպաստներ կամ այլ գործատուի կողմից եկամուտ չի ստացել, ապա ամենայն հավանականությամբ կստանա նվազագույն մայրության նպաստ՝ 43038/30,4*140=198201, հանած 21 % եկամտային հարկը, վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 156 579 դրամ։