Մայրության նպաստի հաշվարկ

Մարիա.

Դեկրետից դեկրետ գնալու դեպքում, ինչպե՞ս հաշվել մայրության նպաստը։ Ամսական մաքուր աշխատավարձը կազմում է 210 000 դրամ, առաջին դեկրետից հետո աշխատել է 4 ամիս։ Այսինքն` վերջին 1 տարում ախատել է 4 ամիս, իսկ դրանից առաջ եղել է դեկրետում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

 Եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի` խնամքի արձակուրդում գտնվելու ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձը:

Մարիաննա

Հաշվառման ենթակա 12 ամիսներում ներառում եք այդ 4 ամսվա ընթացքում ստացած եկամուտը, իսկ հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որպես եկամուտ հաշվառում եք խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Մարիա

Շնորհակալություն, հարգելի Մարիաննա։ Խնդրում եմ մոտավոր ասեք ինչքա՞ն կկազմի մայրության արձակուրդի գումարը հիմա (մոտավոր)։ Առաջին դեկրետը գնացել է 09.11.2020թ, ստացել է 703000 դրամ մայրության նպաստ։ 02.01.2022-11.04.2022թ աշխատել է, ստացել է 210000 դրամ մաքուր աշխատավարձ։ Այս անգամ դեկրետում, մոտավորապես, ինչքա՞ն կլինի չափը։ Կանխավ շնորհակալ եմ։

Ալլա

Գրեք մինչև առաջին դեկրետ գնալը ինչքան է եղել պայմանագրային աշխատավարձը։

Մարիա

187000

Մարիա

253000 դրամ կեղտոտը։

Ալլա

Մոտավորապես (3*210000+9*187000)/12/30.4*140=887 660դրամ մաքուր, սա մոտավոր հաշվարկ է։

Մարիա

Անչափ շնորհակալ եմ Ալլա ջան!

Մարիաննա

Եթե այս տարվա ընթացքում չի ունեցել հավելավճարներ, հավելումներ, պարգևավճարներ, նպաստներ, արձակուրդային վճարներ և այլն, ապա՝ 253000*9+289262*3=3144786/12/30,4*140=1206881, հանած 21 % եկամտային հարկը, վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 953 436 դրամ։