Աննա.
Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ինչպե՞ս է հաշվարկվելու մայրության նպաստը, եթե աշխատողը 12 ամսվա ընթացքում 6 ամիս նաև համատեղությամբ է աշխատել: Արդյո՞ք երկու տեղից ստացած եկամուտը հաշվի է առնվում, թե՞ միայն դեկրետ գնալու պահին մեկ գործատուի մոտ ստացած եկամուտը:
Բարև Ձեզ, հարգելի Աննա:
Մայրության նպաստը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև համատեղությամբ աշխատանքի վայրից ստացված եկամուտը, եթե Դուք ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ եք եղել: Այդ դեպքում 2-րդ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը հիմնական (նպաստը հաշվարկող և նշանակող) գործատուին է ներկայացնում վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:
Բարև ձեզ
Կարող եք ասել մայրության նպաստ հաշվարկելիս օրենքի հոդված 22-ի 5-րդ կետով գրված նվազագույն աշխատավարձի 15-ապատիկը դիտարկվում է զուտ թե համախառն արժեքով:
15*75000