Դիաննա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում ենք օգնել հետևյալ հարցում։ Աշխատողը 2021 թվականի մարտի 2-ից գտնվել է մայրության և ծննդաբերության արձակուրդում /140օր/։ 2021թվականի հուլիսի 20-ին վերադարձել է աշխատանքի։ 2022թվականի մարտի 17-ից նորից գտնվելու է մայրության և ծննդաբերության արձակուրդում։ Խնդրում եմ` հաշվարկել վերջինիս մայրության նպաստի չափը /կեղտոտ աշխատավարձը 180 000 դրամ/։
Բարև Ձեզ։ Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:
Այսպես՝ հուլիս ամսվա աշխատավարձ՝ 180000/21*9=77143 (5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) կամ 180000/26*11=76154 (6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում), գումարած 7(ամիս)*180000=1260000, և քանի որ օրենքը նշում է նպաստը, հետևաբար եթե 12 ամիսներում ներառվում է վճարված մայրության նպաստը, ապա հաշվարկում ներառում ենք նաև մայրության նպաստի գումարը։ Այս բոլորի հանրագումարը բաժանում ենք 12-ի, այնուհետև՝ 30,4-ի և բազմապատկում 140-ով։ Վերջում հանում ենք եկամտային հարկը։ Բայց սա մոտավոր հաշվարկ է, քանի որ տվյալները թերի են, բացի այդ մինչև 2022թ. մարտ ամիսը կարող են լինել աշխատավարձի փոփոխություններ։
Քանի որ արձակուրդ գնալու է 2022թ.-ի մարտի 17-ից, ուրեմն միջին աշխատավարձի հաշվարկման համար վերցնելու եք մարտին նախորդող 12 ամիսների եկամուտը։Եթե այդ 12 ամսում ներառվում է նաև նպաստի գումարը, ապա դա էլ եք հաշվում որպես եկամուտ։ Այդ 12 ամիսների եկամուտը բաժանում եք 12-ի, հետո 30.4-ի և բազմապատկում 140 օրով, պահում եք եկ. հարկը։
Միջին ամսական
/ 12
նպաստի միջին / 30.40Նպաստի միջին
Միջին օրական