Մայրության նպաստի հաշվարկ

Արփինե․

Ողջույն, մեկ ամսից պատրաստվում եմ անցնել հղիության արձակուրդի, այժմ աշխատում եմ լրիվ դրույքով, ստանում 350 000 դրամ զուտ աշխատավարձ հիմնական աշխատանքի վայրում, որտեղ հաշվառված եմ օգոստոս ամսից։ Մինչև օգոստոս աշխատել եմ այլ գործատուի մոտ։

Միաժամանակ մի քանի այլ կազմակերպությունից ունեմ և տարվա ընթացքում ունեցել եմ այլ եկամուտներ՝ ծառայությունների մատուցման տարբեր կարճաժամկետ պայմանագրերով։ Նաև սեպտեմբեր ամսից գրանցել եմ ԱՁ և այս պահի դրությամբ ունեմ մոտ 1 մլն դրամի եկամուտ որպես ԱՁ։

Հարց․ արդյո՞ք ես պիտի մայրության նպաստի համար դիմեմ իմ հիմնական աշխատավայրով և ներկայացնեմ մյուս բոլոր կարճաժամկետ աշխատանքները որպես եկամուտ, արդյո՞ք դրանք և իմ ԱՁ եկամուտները կարող են միաժամանակ հաշվարկվել։

Ի՞նչ խորհուրդ կտաք։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Գնացեք հարկային, Ձեր թվարկած բոլոր եկամուտների մասին կտան տեղեկանք, կներկայացնեք աշխատավայր, որի հիման վրա կհաշվեն Ձեր նպաստը:

Ալլա

Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի (այդ թվում` միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) մայրության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուներից մեկը (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ):
Մայրության նպաստ նշանակելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա նրա միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս օրենքով սահմանված կարգով հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում` մինչև մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը նրան այլ գործատուի վճարած եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվել: Բայց հաշվի առեք նաև, որ եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից:

Tigran

Կողմնորոշվեք՝ որպես վարձու աշխատող եք ուզում գնալ ֆիզ. արձակուրդ, թե որպես Ա/Ձ։ Մնացածը արդեն որոշվում է դրանցից որևէ մեկից ելնելով։

Ներսես

Այո, պետք նախ հասկանալ՝ որպես ԱՁ է հաշվարկվելու, թե որպես աշխատող:

Մարիաննա

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենք.
Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից:
Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս եկամտում հաշվի են առնվում նաև մնացած գործատուների կողմից հաշվարկային ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված եկամուտը (իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում նաև 22-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը), եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է (կամ ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ հանդիսացել է ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ): Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը նպաստը հաշվարկող և նշանակող գործատուին է ներկայացնում վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա (հարկայինից պետք է վերցնել ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք)։ Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողը 22-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամտի մասին տեղեկատվությունը նպաստը հաշվարկող և նշանակող գործատուին է ներկայացնում սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկանքի հիման վրա: