Աննա.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. 03.04.2021թ. ընդունել ենք աշխատող, ով մինչև մեզ մոտ ընդունվելը չի աշխատել ուրիշ գործատուի մոտ: Նա 27.10.2021թ. ամսաթվով գնում է ֆիզ արձակուրդ: Խնդրում եմ կասեք, թե ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը` 23400 դր. աշխատավարձի դեպքում, և ի՞նչ եկամտային պահումներ են կատարվում։
Եթե միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:
Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից: Եթե այդ աշխատավարձը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից: Վարձու աշխատողի մայրության նպաստի չափը չի կարող պակաս լինել ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից 140 օրվա (վաղաժամ ծննդաբերության դեպքում 70 օրվա) համար հաշվարկված մայրության նպաստի չափից:
Մայրության նպաստից պահվում է եկամտային հարկ:
Մայրության նպաստից եկամտային հարկը հաշվարկվում է սահմանված ընդհանուր կարգով, այսինքն՝ գումարի 22 տոկոս, սոց. վճար չի հաշվարկվում։
Հաշվարկի համար վերցնում եք պահանջն առաջանալու ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում ստացած եկամուտը (կեղտոտ գումարների մասին է խոսքը, և տվյալ դեպքում մինչև 03.04.2021թ.) և բաժանում 12-ի՝ միջին ամսական աշխատավարձը ստանալու համար, այնուհետև բաժանում եք այն 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկում 140-ով։
Բայց եթե միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից։
Մայրության նպաստից պահվում է եկամտային հարկ։
Հարգելի Աննա, նախ պետք է նշեք, թե հարկման ո՞ր համակարգում եք աշխատում, միկրոյի դեպքում այլ կերպ է հաշվարկվում, շրջ. հարկի կամ ԱԱՀ-ի դեպքում՝ այլ։
Բարև ձեզ։ Խնդրում եմ, կասե՞ք՝ միկրոյի դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում։
Միկրոձեռնարկատիրության դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը: