Accountant.am

Հարությունյան․

Բարև Ձեզ, խնդրում եմ Ձեր օգնությունը, շնորհակալ կլինեմ խորհրդատվության համար

1) Եթե աշխատողը մինչև 14.02.2025թ-ը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (ընդ որում 14.02.2025թ-ին լրանում է երեխայի 2 տարեկանը), ապա հղիության և ծննդաբերության նպաստի վճարումը պետք է կատարել 15.02.2025թ-ի՞ն:

2) Ըստ վերոնշյալի, խնամքի արձակուրդը սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը եղել է 100.000 ՀՀ դրամ, այս դեպքում վճարման ենթակա նպաստի հաշվարկը կատարվում է հետևյալ կե՞րպ՝ (100.000 x 80%) / 30.4 x 140 =368 421

3) Եկամտային հարկի ամսական հաշվարկում Վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստներ դաշտում լրացումները ինչպե՞ս պետք է անել Գործատուի միջոցներով վճարված նպաստների գումար – 368 421՞, ՀՀ պետական բյուջեի միջոցներով վճարված նպաստների գումար – 0

4) Եթե տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվարկված գումարը կազմում է օրինակ 158 000 ՀՀ դրամ, որք՞ան կկազմի գործատուին վերադարձման ենթակա գումարը

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1) Եթե աշխատողը մինչև 14.02.2025թ-ը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (ընդ որում 14.02.2025թ-ին լրանում է երեխայի 2 տարեկանը), ապա հղիության և ծննդաբերության նպաստի վճարումը պետք է կատարել 15.02.2025թ-ի՞ն:
մի քիչ հստակ գրեք ,
2) Ըստ վերոնշյալի, խնամքի արձակուրդը սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը եղել է 100.000 ՀՀ դրամ, այս դեպքում վճարման ենթակա նպաստի հաշվարկը կատարվում է հետևյալ կե՞րպ՝ (100.000 x 80%) / 30.4 x 140 =368 421
ոչ ,սխալ է , մայրության նպաստի դեպքում սենց չեն հաշվում, նորից նայեք 22 հոդվածը,

4) Եթե տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվարկված գումարը կազմում է օրինակ 158 000 ՀՀ դրամ, որք՞ան կկազմի գործատուին վերադարձման ենթակա գումարը

հաշվարկով է երևալու որքան կկազմի

Հարությունյան․

Շնորհակալ եմ ուղղորդման համար

Մարիաննա

Բարև Ձեզ:
1. Մայրության նպաստի հաշվարկը և վճարումը կատարվում է, երբ աշխատողը ներկայացնում է բժշկական հաստատության կողմից տրված անաշխատունակության թերթիկը՝ առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
2. Հաշվարկը կատարվում է այսպես. 100000/30.4*140 (80% հաշվարկվում է անաշխատունակության նպաստների դեպքում)
3. Մայրության նպաստը պետական բյուջեից վճարման ենթակա գումար է: Նպաստի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները գործատուն վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին:
4. Մայրության նպաստը կազմում է 460 526 դրամ (կեղտոտ գումարի մասին է խոսքը), որից հանում եք այդ ամսվա եկամտային հարկի չափը: Նշեմ նաև, որ գումարի փոխհատուցման համար պետք է կազմել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ և ներկայացնել ՊԵԿ, հաստատման դեպքում հետո նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Հարությունյան․

Հարգելի Մարիաննա, շնորհակալ եմ ուղղորդման համար։

Խնդրում եմ մի հարցի ևս պատասխանել,

եթե նույն աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, երեխայի 2 տարեկանը լրանում է 14․02․2025թ-ին, իսկ հղիության ու ծննդաբերության արձակուրդը սկսվել է 25․12․2024-ին և ավարտվում է 13․05․2025-ին, ես կարող ե՞մ ազատել տվյալ աշխատակցին, ազատելու դեպքում ե՞րբ և ի՞նչպես կարող եմ կատարել ազատումը։

Կանխավ շնորհակալություն․

Մարիաննա

Հարգելի Հարությունյան, համաձայն աշխատանքային օրենսգրքի հետևյալ հոդվածի՝

Հոդված 114. Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը

1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է՝
1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի.
2) աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում.
2.1) հղի կանանց հետ՝ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.
2.2) երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված դեպքերի…

Նշված ժամկետը լրանալուց հետո աշխատողի ազատումը կարող եք անել ԱՕ 113-րդ հոդվածի հիմքերով: Ազատման ժամանակ անհրաժեշտ է կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատողի հետ՝ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, պետք է կատարվի չօգտագործված արձակուրդի հատուցում: Հիշեցնեմ նաև պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցման մասին՝ կախված ազատման հիմքից (հոդված 115): Արձակման նպաստի մասին կարդացեք հոդված 129-ում, եթե, օրինակ, ազատման հիմքը հաստիքի կրճատումն է:

Հարությունյան․

Շնորհակալ եմ շատ