Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել ինձ։ Եթե հղիության 6-րդ ամսում կազմակերպությունը լուծարվում է, աշխատողը չի՞ օգտվում նպաստից, պետության կողմից կա՞ արդյոք որևէ փոխհատուցում և եթե այո, ապա ի՞նչ կարգով։ Նախապես շնորհակալ եմ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել ինձ։ Եթե հղիության 6-րդ ամսում կազմակերպությունը լուծարվում է, աշխատողը չի՞ օգտվում նպաստից, պետության կողմից կա՞ արդյոք որևէ փոխհատուցում և եթե այո, ապա ի՞նչ կարգով։ Նախապես շնորհակալ եմ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Քանի որ Ձեր կազմակերպությունը լուծարվում է, ապա Դուք մայրության նպաստը կստանաք Պետական նպաստների մասին օրենքի Գ Լ ՈՒ Խ 5.1 համաձայն, Ձեզ մայրության նպաստ կնշանակի լիազոր մարմինը։ Կարող եք մի հատ այդ հոդվածները ուսումնասիրել:
Գործատուի լուծարման դեպքում վարձու աշխատողներին նպաստ նշանակում և վճարում է լիազոր մարմինը:
Ժամանակավոր անաշխատունակության եվ մայրության նպաստների մասին ՀՀ օրենք, հոդված 24, մաս 4. Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողներին նպաստ նշանակում և վճարում է նրա իրավահաջորդը, իսկ լուծարման (ֆիզիկական անձ գործատուի մահվան) դեպքում` լիազոր մարմինը: Պետական նպաստների բնագավառի` ՀՀ կառավարության լիազորած մարմինը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է տարածքային կենտրոններով: